Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ են այցելել ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները` հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հոկտեմբերի 27-ը որակել է հանցագործություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ: «Եթե կլինեն նոր հանգամանքներ, թող իրավապահ մարմինները զբաղվեն, ՀՀԿ-ն ամենաշահագրգռված ուժն է, որպեսզի եթե Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, ապա ամբողջությամբ բացահայտվի, մեզնից ավելի շահագրգիռ ուժ չկա, որովհետեւ կրկնում եմ` մենք կորցրել ենք մեր առաջնորդին` սպարապետ Վազգեն Սարգսյանը նախեւառաջ մեր առաջնորդն է եղել »,-ասել է նա: Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ գործով մանրամասներ ներկայացնել, քանի որ այդ ժամանակ կարեւոր պաշտոն է զբաղեցրել, Շարմազանովը հակադարձել է, թե ով ասաց, որ ժամանակին չի ներկայացրել: Շարմազանովը հավելեց, որ գործի բացահայտմմաբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Ավելի վաղ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն են այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՊՆ ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Զինվորական պանթեոնում էին նաեւ Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհվածների մյուս հարազատները։ Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Աղբյուրը՝ News.am
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02