ARM | RUS |

Հայկազյան համալսարանի սփյուռքի կենտրոնի նոր հրատարակությունը՝ «Հորդանի հայեր» վերտառությամբ

28.10.19 | 13:45

Օրերս Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը հրատարակեց «Հորդանանի հայերը» վերտառությամբ հերթական հատորը (519 էջ), որտեղ ամփոփված են նույն խորագրով 2016 թ․ մայիսի 22-24-ը Բեյրութում անցկացված գիտաժողովի նյութերը։ Նշենք, որ Հայկազյան համալսարանն արդեն մի քանի տարի է, ինչ նախաձեռնել է Սփյուռքի հայ համայնքներին վերաբերող և շարունակական բնույթ կրող գիտաժողովների շարք, որոնց նյութերը հետագայում հրատարակվում են։

Ներկա հատորի մեջ տեղ են գտել պրոֆ․ Հինդ Աբու Շաարի («Հորդանանի պատմությունը օսմանյան և անկախության շրջանում 1850-1946»), պրոֆ․ Կլոդ Մութաֆյանի («Հայկական ավատները Հորդանանում 12-14-րդ դդ.»), դր․ Հիլմար Կայսերի («Հայ տեղահանվածները Հաուրանում և Քարաքում Հայոց Ցեղասպանության շրջանում»), դր․ Ջոն Արմաջանիի («Հորդանանի սահմանադրությունը և փոքրամասնությունների իրավունքները»), դր. Անդրանիկ Դաքեսյանի («Փոքրապատում ՀԲԸՄ (1929-1955), Ռուսեյֆայի (1939-61), Զարքայի (1941-59) և Քարաքի (1941-46) մասնաճյուղերի», նաև՝ «Ժողովրդագրական քաղվածքներ Ամմանի ս․ Թադևոս եկեղեցու պսակի, մկրտության և մահվան տոմարներից 1922-2013»), դր․ Աննա Օհաննեսյան-Շարփինի («Հայ կանանց ժառանգները Հարավային Հորդանանում»), Ալին Բենեյանի («Հայերը Հորդանանի հյուսիսում և հարավում»), Սիլվա Պաղսարյան-Մենեքեշյանի («ՀՄԸՄ Ամման․ մեկուսի մասնաճյուղ»), Հակոբ Սերփեկյանի («Ռուսեյֆայի հայերը»), Գևորգ Մսրլյանի («Հայերի ներգաղթը Հորդանանում և քաղաքացիության ձեռք բերումը 1928-1954»), նաև՝ «Իրբիդի և Հյուսիսային Հորդանանի հայերը»), դր․ Եղիա Թաշճյանի («Թագավորների լուսանկարիչը․ Հակոբ Բերբերյանի կենսագրությունը»), Սիլվա Սարգսյան-Հայրապետյանի («Հայ համայնքի ձևավորումը Ամմանում»), Ռոզեթ Ալեմյան-Մահսերեճյանի («Հորդանանի ազգային մարզական միությունը»), Արսինե Ջամբազյանի («Հորդանանի Հայ օգնության միության «Արազ» մասնաճյուղ»), Ներսես Ներսեսյանի («Հորդանանի հայ գաղութի դեմքեր և Հորդանանի հայկական եկեղեցիները»), Հրածին Վարդանյանի («Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն և հորդանանահայությունը 1964-1990»), Մադլեն Մեծակոբյանի («Հորդանանի հայերը ինտեգրման և մայր հայրենիքի հետ կապի միջև»), Վիգեն Ասլանյանի («Հորդանանի հայերի մասնակցությունը հասարակական կյանքում»), դր․ Լուսին Թամինյանի («Սփյուռքահայ կնոջ ինքնության ձևավորումը»), դր․ Արաքս Փաշայանի («Հորդանանի հայ համայնքը․ արդի հիմնախնդիրներ), դր․ Վահրամ Շեմասյանի («Հայոց Ցեղասպանության վերապրողները Պաղեստինում և Անդրհորդանանում առաջին աշխարհամարտի վերջին»), Մարալ Ներսիսյանի («Հորդանանի հայ կրթօջախները»), Պերճ Ջամբազյանի («Հիշողություններ Հորդանանի հայ ավետարանական համայնքի մասին), Հարութ Չեքիճյանի («Հորդանանի հայերը․ հուշեր, դրվագներ 1967-1978»), Հարրի Հակոբյանի («Հայ ընտանիք․ հավերժական ճամփորդություն») հոդվածները։ Հատորի վերջում «Հավելված» բաժինն է, որտեղ կան արժեքավոր փաստեր համայնքի ազգային, կրթական, ժողովրդագրական, մարզական և այլ ոլորտների մասին։ Այստեղ տեղ է գտել Թադևոս Եսայանի «Կյանքս ինչպես որ էր» նոթագրությունը։ Նշված բաժնում կան տեղեկություններ նաև հեղինակների մասին։ Կա կարճ տեղեկատվություն այն մասին, որ Հորդանանի հայ համայնքին նվիրված գիտաժողովը բացվել է Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դր․ Անդրանիկ Դաքեսյանի բացման խոսքով և ավարտվել Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի փակման խոսքով (երկուսն էլ զետեղված են հատորի սկզբում)։ Ընթերցվել է նաև Գալուստ Գյուլպենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն դր․ Ռազմիկ Փանոսյանի ողջույնի խոսքը։ Գիտաժողովի կազմակերպիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել պրն․ Երջո Սամուելյանին, ինչպես նաև Գալուստ Գյուլպենկյան հիմնադրամին՝ աջակցության համար։ Նշենք, որ հանդիսությանը հաջորդել է հորդանանահայ լուսանկարիչ Միրո Գիզիրյանի լուսանկարչական ցուցահանդեսը։ Հայկազյան համալսարանի ռեկտորը նշել է, որ չնայած հայապահպանության և այլ ոլորտներում նկատվող որոշակի բացասական միտումներին, պետք է փորձել հասկանալ, թե ստեղծված իրավիճակում, ի սպաս հայ համայնքների, ինչ շահեկան լուծումներ կարելի է գտնել: Իր հերթին դր․ Անդրանիկ Դաքեսյանը նկատում է, որ Միջին Արևելքում հայապահպանության համար ներկայումս բավական լուրջ մարտահրավերներ են ձևավորվել, սակայն մինչ օրս Հայաստանը հստակ քաղաքականություն, առավել ևս ռազմավարություն նմանօրինակ խնդիրների հետ կապված, չունի։ Ըստ այդմ՝ հաշվի առնելով տարածաշրջանում հայ համայնքների մշուշոտ հեռանկարը, ճիշտ կլիներ, եթե Հայաստանը գործնական քայեր ձեռնարկեր այդ ուղղությամբ։

Հատորի մեջ զետեղված են Հորդանանի հայ համայնքի տարբեր փուլերին ու համայնքային կյանքին վերաբերող տասնյակ լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ վավերագրական նշանակություն։ Նշենք, որ հատորում տեղ գտած բոլոր հոդվածներն արժեքավոր են և աչքի են ընկնում գիտական կարևորությամբ՝ ընդգրկելով համայնքի պատմության տարբեր ժամանակահատվածներ ու իրար չկրկնող, տարաբնույթ խնդիրներ: Դրանցից շատերը հիմնված են արխիվային նյութերի, դաշտային հետազոտությունների, սեփական ընտանիքների ու անձնական պատմությունների հիման վրա: Հատորում զետեղված նյութերն ու հոդվածները խիստ կարևոր նշանակություն ունեն Հայոց Ցեղասպանությունից և Կիլիկիայի հայաթափումից հետո ձևավորված Հորդանանի հայ համայնքի ստեղծած նյութական, հոգևոր և ազգային մշակույթի ուսումնասիրության ոլորտում։ Հատորում ներկայացված են դեպի Հորդանան հայերի գաղթի ուղիները, առաջին գաղթակայանները, հայ աղջիկների՝ բեդվինների հետ ամուսնանալու պատմությունները, Հորդանանում հայ համայնքի կայացման ամբողջ պատմությունը, հայաշատ քաղաքները, որոնք հետագայում կորցրեցին իրենց նշանակությունը, մի խոսքով՝ հայ համայնքի ինստիտուցիոնալացման գործընթացը։ Ներկայացված են նաև Հորդանանում երևելի հայերի գործունեությունը, հայերի ներդրումը Հորդանանի հասարակական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքում և այլևայլ ոլորտներում։ Քննարկման առարկա են դարձել նաև հայ համայնք-պետություն հարաբերությունները, Հորդանանում փոքրամասնությունների կարգավիճակը։ Առանձին հոդվածներում լուսաբանվում են Հորդանանում հայկական ինքնության խնդիրները, Հորդանանի հայ համայնքի անցյալի և ներկայի մարտահրավերները, Հայաստանի դերը հորդանանահայ համայնքին հայապահպանության խնդիրներում օգնելու հարցում։

Հարկ է նկատի ունենալ, որ հատորն ունի բացառիկ կարևոր աղբյուրագիտական նշանակություն, նույնիսկ՝ հանրագիտարանային արժեք, քանի որ մինչ օրս Հորդանանի հայ համայնքի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ չկային։ Համայնքի ամբողջական և բազմակողմ պատմությունը, կարելի է ասել, կարոտ էր հետազոտության։ Հատորը նոր լույս է սփռում հորդանանահայերի նոր, նորագույն և շրջանի խնդիրներին՝ առանձնացնելով այն մարտահրավերները, որոնց ներկայումս բախվում է համայնքը։

Նշենք, որ Հորդանանում այժմ ապրում են մոտ 3 հազար հայեր: Հորդանանի հայ համայնքը Սփյուռքի ավանդական համայնքներից է, ունի իր ներքին ենթակառուցվածքները: Համայնքը կազմված է սոցիալական և դավանական տարբեր շերտերից: Ծանրակշիռ հատվածը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են, ավելի փոքր մաս են կազմում հայ կաթոլիկները: Կա երեք եկեղեցի՝ առաքելական ուղղվածությամբ երկու` Ս. Թադեւոս, Ս. Կարապետ և մեկ կաթողիկե: Ս. Թադեւոս եկեղեցու շրջանակներում գործում է վեցամյա Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանը: Հորդանանի հայերն այդ երկրի լիիրավ քաղաքացիներ են, ազատորեն դավանում են սեփական կրոնը՝ վայելելով թե՛ Հաշիմյան իշխող թագավորական ընտանիքի և թե՛ հասարակության համակրանքն ու աջակցությունը: Հայերը լավ համարում ունեն՝ որպես երկրի նվիրյալ քաղաքացիներ: Նրանք ակտիվորեն ներգրավված են երկրի տնտեսական և հասարակական կյանքում՝ մեծ փորձառություն ունենալով մի շարք արհեստների ու արվեստների ոլորտներում: Պետության կողմից ճանաչված են որպես կրոնական փոքրամասնություն: Պետության մոտ համայնքը, իսկ համայնքի առաջ պետությանը ներկայացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող Հայ Առաքելական Եկեղեցու Ամմանի հայոց և շրջակայից թեմը՝ ի դեմս պատրիարքական փոխանորդ, առաջնորդ Տ. Վահան արքեպիսկոպոս Թոփալյանի: Ներկայումս հայերի ճնշող մեծամասնությունն ապրում է Ամմանում: Հայկական կառույցները գտնվում են Ամմանի Ջաբալ Աշրաֆիյե թաղամասում: Հայ համայնքը որոշակի գործոն է նաև Հորդանան-Հայաստան երկկողմ հարաբերությունների և համագործակցության հարցում:

Հարկ է նկատի ունենալ, որ Հորդանանի հայ համայնքի առաջ ներկայումս ծառացած են հայապահպանությանն առնչվող բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնց չկարգավորման դեպքում որոշ ժամանակ անց համայնքը կարող է որոշակիորեն ուծացվել։ Համայնքը Հայաստանի աջակցության կարիքն ունի։

Արաքս Փաշայան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող


Վրաստանում Արևմուտքին մեղադրել են երկիրը «երկրորդ» Ուկրաինայի վերածելու փորձի մեջ

Վրաստանում Արևմուտքին մեղադրել են երկիրը «երկրորդ» Ուկրաինայի վերածելու փորձի...

17:03

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի...

16:48

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը....

16:23

Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում. Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հնարավոր հանձնման մասին

Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում. Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի...

16:05

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

09:03

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական...

15:04

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել...

13:31

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության...

13:29

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա աղջնակը

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա...

13:21

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր...

12:52

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

12:36

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի...

12:21

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց...

12:04

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․...

10:49

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

10:23

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ...

10:02

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

18:22

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի պատճառով

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի...

17:48

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ....

17:34

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին...

17:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02