«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ակներև է, որ մեդիադաշտը լուրջ փոփոխությունների է ենթարկվել:
Լուրջ փոփոխություններ ասելով՝ կարելի է նկատել, որ փոխվել է նաև քարոզչության ձևը, և արդեն տևական ժամանակ է տարբեր ձևերով մեդիաքարոզչություն է իրականացվում: Ու քանի որ, ըստ էության, Հայաստանում մեդիան ընդհանուր առմամբ անվերահսկելի է, քարոզչությունը իրականացվում է ցանկացած թույլատրելի և անթույլատրելի մեթոդներով:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց այն հիմնական թեմաները, որոնց շուրջ վերջին շրջանում քարոզչություն է իրականացվում. «Ընդհանուր առմամբ կա մի քանի թեմա, որոնք միշտ եղել են քարոզչական գործիքակազմում: Առաջինը Արցախի թեման է: Դա միշտ եղել է այն լծակներից, որը և՛ իշխանությունն է օգտագործել ընդդիմության դեմ, և՛ ընդդիմությունը՝ իշխանության դեմ, բոլոր հնարավոր տարբերակներով: Այդ ավանդույթները, կարծում եմ, շարունակվում են և կշարունակվեն: Մյուս թեման ազգային արժեքներն են:
Եվրոպական երկրների շրջանակներում արված հարցումներով էլ երևում է, որ մենք ամենաավանդապաշտ և պահպանողական երկրների շարքում ենք: Բնականաբար, այդ տեսակի թեմաները միշտ օգտագործվում են: Այդ թեմաներից մեկը եկեղեցու և կրոնական թեման է, մյուսը բոլոր տեսակի փոքրամասնությունների, հիմնականում՝ ԼԳԲՏ-ների շուրջ քարոզչական գործիքակազմն է: Այդ թեման անընդհատ կա, ձևափոխվում է, ու քանի որ հանրային հետաքրքրություն կա այս թեմայի շուրջ, դրա համար այն միշտ կիրառվում է»:
Փորձագետի խոսքով՝ մյուս կարևոր թեման հասարակությանը բնորոշ դավադրապաշտական պատկերացումներն են. «Դա այն է, երբ հանրության մեջ կարելի է ինչ-որ տրամադրություններ ստեղծել, ելնելով նրանից, թե գոյություն ունի չարիքի մի կենտրոն, որը բացասական է ազդում կյանքի որակի վրա, անվտանգության վրա: Այդ թեմաներն այն ժամանակ էլ են եղել, ասում էին, որ իբր տնտեսությունը մի մարդու ձեռքում է: Հիմա ակտուալ տարբերակը «Սորոս»-ն է: Ընդհանուր առմամբ խորհրդային տարածքի ժողովուրդները բավականին լրջորեն այս ամեն ինչի մեջ են:
Ենթադրում եմ, որ սրա վրա ազդել է խորհրդային ժամանակների պետական քարոզչությունը, որն այն ժամանակ էլի դավադրապաշտական էր»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03