Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնավարման մեկնարկի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Լիտվան արդյունավետ քաղաքական երկխոսություն ունեն, որը լավ հիմք է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Վարչապետը հեռանկարային է համարել զբոսաշրջության, ՏՏ, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը, ներդումային կապերի զարգացման համատեքստում կարևորել օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը՝ նշելով, որ այդ առումով Հայաստանում այժմ նպաստավոր հնարավորություններ են ստեղծվել:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և երախտագիտություն հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Անդրադառնալով ԵՄ և Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Լիտվան ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության հզորացման մեծ փորձ ունի կուտակած, և Հայաստանը հետաքրքրված է այդ փորձի փոխանակմամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի դեսպանը նշել է, որ իր համար պատիվ է պաշտոնավարել Հայաստանում այս կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում և նպաստ ունենալ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը արժանի են ԵՄ և ԵՄ երկրների կողմից քաջալերմանը, և Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, կիսվել ժողովրդավարական բարեփոխումների իր փորձով:
Տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները քննարկել են օդային ուղիղ կապի հաստատման, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, պլաստիկ աղբի դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության հնարավորությունները:
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
12:47 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44