«Փաստ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են և փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։
Պարզաբանելու համար նիստին հրավիրվել են իրավաբան փորձագետներ, որոնք հանգամանալից փորձել են բացել փակագծերը։ Ի վերջո, չնայած բոլորի համար էլ պարզ է եղել, որ Վենետիկի հաձնաժողովի նախագահի տեքստում ՀՀ իշխանություններին ուղղված ակնհայտ քննադատություն կար, սակայն նրանք նախատեսել են ամեն ինչ անել, որպեսզի դա հանրությանը հրամցվի իրենց համար ցանկալի պրիզմայով։
![]()
Եվ պատահական չէր, որ հանդիպումից հետո իշխանականները սկսեցին շնորհակալական խոսքեր շռայլել և իրենց գոհունակությունը հայտնել Վենետիկի հանձնաժողովից։
Ընդ որում, այնքան էին տարվել այդ մտքով, որ ոմանք ուղղակի բառացի նույն տեքստն էին դնում իրենց էջերում: Սակայն այս ամենին հետևեց Բուքիքիոյի հարցազրույցը Shantnews-ին, ու պարզվեց, որ շնորհակալությունները, կարծես, «տեղին չէին»:

Այս ամենի մեջ առավել տարօրինակ էր որոշ «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» պահվածքը, որոնք պատրաստ էին բզկտել Բուքիքիոյին:
Ավելին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնիսկ գրառում կատարեց, որի մոտավոր իմաստն այն էր, թե Բուքիքիոն էր պակաս, որ դաս տա ինքնիշխան պետությանը:
Իհարկե, շատ արագ էլ ջնջեց իր գրառումը, երբ շատերը տարակուսանք հայտնեցին, թե արդյո՞ք «հեռախոսը չեն գողացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47