ԱԺ-ում են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանց ընդունել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ներկա են այլ պատգամավորներ: Ծնողների պահանջն է՝ արդարություն, այսինքն իրենց որդիների սպանության բացահայտում:
«Ձեր գործերի համար երեք կառույց է պատասխանատու՝ քննչական կոմիտեն, զինվորական դատախազությունն ու պաշտպանության նախարարությունը: Երեք կառույցի ներկայացուցիչներն այստեղ էին, քննարկում չստացվեց: Մենք ուզում էինք քայլ առ քայլ մոտենալ ձեր համար ամենակարևոր խնդրի բացահայտմանը՝ արդարարությանը, չստացվեց, որովհետև կողմերն իրար դիտարկեցին հակառակորդներ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իրենք ևս մեկ անգամ կքննարկեն, թե ինչ ֆորմատով արդյունավետ կլինի քննարկում կազմակերպել: Պատգամավորն ասաց, որ պետք է ժամանակ տան՝ պայմանավորվելու պաշտպանության ու արդարադատության նախարարների, զինվորական դատախազի հետ, որպեսզի անձամբ ներկա լինեն, նաև ծնողների փաստաբաններն ու լրատվամիջոցները ներառյալ:
«Քանի այս համակարգը, քննիչներն իրենք են աշխատում, եթե իրենք են կոծկել այս քրեական գործերը, տարել փակուղի, ինչպե՞ս քննարկենք», ասաց սևազգեստ ծնողներից մեկը:
Նրանք նշում են, որ տարիներ շարունակ գոնե մեկ զինվորի գործ բացահայտված կա՞, թե՞ ոչ:
«Եթե կա, թող բերեն, դնեն սեղանի վրա: Մենք ուզում ենք տեսնել արդարություն»,- ասաց ծնողներից մեկը:
Մեկ այլ ծնող շարունակեց. «12 տարի շարունակ այդ մարդիկ, Գյուլնազ տատի հեքիաթները պատմելով, չեն կարողանում իրենց սարքած քրեական գործը վերլուծել ու պատասխան տալ ծնողին: Խնդրում եմ՝ այս կապիկությունը թող վերջացնեն: Նոր Հայաստանում մենք մտածում էինք, որ կլինի արդար քննություն, տեսաք՝ ինչ է կատարվում: Նույն քննիչը 2011 թվականից մինչև հիմա շարունակում է նույն հանցագործությունը»:
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:25 30.04.26
11:23 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44