«Իրատես» թերթը գրում է. «BBC լրատվական գործակալության «HardTalk» հաղորդմանը տված հարցազրույցից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շուրջ կրկին խոսակցությունները թեժացան, տեղեկություն եղավ անգամ, որ հնարավոր է նրան պաշտոնանկ անեն։
Ի դեպ, իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները սեփական նախարարի հասցեին հնչած քննադատություններին հակընդդեմ փաստարկներով չէին էլ շտապում պատասխանել։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը համաձայն չէ, որ իրենք չեն պաշտպանել իրենց նախարարին, ավելին, ըստ նրա, արտգործնախարարի խոսքում չկար մի բան, որը չի համընկնում իշխանության որդեգրած քաղաքականությանը։
«Եթե հաղորդման ֆորմատն այլ լիներ, ժամանակ լիներ, կարելի էր որոշ դրույթներ բացել»,- փաստեց պատգամավորը, իսկ հարցին՝ հիմա արտգործնախարարից «ազատվելու» հարցն իշխանության օրակարգում կա՞, շեշտեց, թե այդ մասին հրապարակումներն անհեթեթություն են. «Չեմ կարծում, թե Զոհրաբ Մնացականյանն այսօր պաշտպանության կարիք ունի։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ է»։
Գո՞հ եք նրա աշխատանքից՝ հարցրինք։ «Եթե մարդն ինքն իր աշխատանքից չի կարող գոհ լինել… Պահանջները շատ են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Դիտարկմանն էլ, թե որևէ քննարկում իշխանության ներսում չի՞ եղել Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու հարցով, բացասական պատասխան հնչեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58