«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեռային փոքրամասնությունների թեման արծարածող, աղմուկ հանած «Մել» ֆիլմին անդրադառնալով` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օրերս ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու:
Սատանիզմի հիմքով համերգների չեղարկում այլևս չի լինելու Հայաստանում, մտացածին հիմքերով ինչ-որ բաների չեղարկում չի լինելու»։ Նա ավելացրել էր, թե այն մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, «հետադիմության առաջամարտիկներ» են։
Այս առնչությամբ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե նախարարի մոտեցումը ծայրահեղական է: Սահակյանցի համոզմամբ` պետությունը պետություն չէ, իշխանությունն էլ իշխանություն չէ, եթե չի իրականացնում ցենզուրա:
«Անընդունելի եմ համարում այն, ինչ քարոզում է մեր իշխանությունը: Եթե պետությունը հովանավորում, խրախուսում է նման նախագծերը, նշանակում է, որ դրանք կլինեն շարունակական, այսինքն՝ պետությունը թևեր է տալիս նման նախագծեր իրականացնողներին: Ես այն կարծիքին եմ, որ ԿԳՄՍ նախարարին պետք է փոխել, քանի ուշ չէ»,- ասել է ռեժիսոր Սահակյանցը:
Իսկ, ահա, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը վստահ է՝ արվեստում ցենզուրա չպետք է լինի: «Արգելված կարող է լինել քարոզը, թեման՝ ոչ: Ամեն բան կախված է նրանից՝ ինչպես ես մատուցում թեման, ինչ ասելիք ես դնում տվյալ գործի հիմքում, էականը դա է՝ ուզում ես մարդուն գեղարվեստական գործ հրամցնել, թե քարոզ»,-ասել է ռեժիսոր Բաբայանը:
Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Ֆիլմի հիմքում սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեման է, ներկայացված է Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) սիրո պատմությունը:
Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
Իսկ Երևանի պետական տիկնիկային թատրոնում էլ պետք է կայանար լեհական Vader խմբի համերգը, բայց քանի որ հայ հանրության շրջանում դժգոհություններ հնչեցին, թե խումբը սատանիստական է, համերգը չեղարկվեց»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02