ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Սենատին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ ապագա նոր ողբերգություններից խուսափելու համար: Կոնգրեսականի ելույթը Facebook-յան էջում հրապարակել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Ամերիկյան միսիոներները և դիվանագետներն աշխարհին հայտնեցին, որ Օսմանյան կայսրությունը փորձում է բնաջնջել հայ քրիստոնյա ժողովրդին: ԱՄՆ-ն դարձավ ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց տունը: Անցյալում վերապրած նրանց ողբերգությունը պատճառ դարձավ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծմանը: Լեմկինն ինքն ականատեսը եղավ Նացիստական Գերմանիայի պատճառով իր ընտանիքի տառապանքներին»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամը:
Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները, ըստ նրա, տեսանելի են մեր օրերում:
«Ես եղել եմ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Ես տեսնում եմ, որ Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը: Փաստացիորեն, Թուրքիան սկսել է Հյուսիսային Սիրիայի էթնիկ քրդերի բնաջնջումը: Ես երկար ժամանակ մեր կառավարությանը կոչ եմ արել ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ես հանդիսանում եմ 296-րդ բանաձևի հովանավորներից մեկը: Ներկայացուցիչների պալատը խոսեց հստակ ձայնով՝ խախտելով լռությունը և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Կոչ ենք անում Սենատին և նախագահ Թրամփին անել նույնը»,- իր ելույթում ասել է Թուլսի Գաբբարդը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03