ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել Լիբանանի կառավարությանը անվտանգության կարիքների համար 105 մլն դոլար ծավալով օգնության ցուցաբերումը դադարեցնելու մասին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի 2 պաշտոնյայի, որոնք այս մասին տեղեկացրել են գաղտնիության պայմաններում: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Պետքարտուղարությունն այս որոշման մասին իրազեկել է Կոնգրեսին՝ չնշելով այն ընդունելու պատճառները: Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այս քայլի պատճառ կարող են լինել Լիբանանում ընթացող բողոքի ցույցերը: Նշվում է, որ Լիբանանին ԱՄՆ ռազմական օգնությունը ներառում էր գիշերային տեսանելիության սարքերի եւ զենքի մատակարարումներ, որոնք օգտագործում են սահմանապահ ծառայությունները: Reuters-ը պնդում է, որ այս տարվա մայիսից Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրում էր Լիբանանին ռազմական օգնությանը հավանություն տալ՝ այդ երկիրը կարեւոր գործընկեր համարելով Մերձավոր Արեւելքում: Ընդ որում՝ նաեւ նշվում էր, որ Վաշինգտոնը բազմիցս մտահոգություն է հայտնել Լիբանանի կառավարությունում «Հիզբոլլահ» շիական կուսակցության դերի աճով, որն ԱՄՆ-ում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հոկտեմբերի 29-ին երկրի նախագահին ներկայացրել էր կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական: Վարչապետն այս որոշումն ընդունել էր 14 օր տեւած փողոցային զանգվածային ցույցերից հետո, որոնք կաթվածահարել էին երկրի տնտեսական կյանքը: Ցուցարարները ցանկանում են հասնել կոալիցիոն կառավարության հրաժարականին, խորհրդարանը ցրելուն եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02