Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ԵԽԽՎ պատվիրակության հետ հանդիպումը փակ է եղել ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ, ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պիկետի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը: «Պաշտոնապես հայաշտարարում եմ ԱԺ պատգամավորներից մեկի հետ իմ զրույցի մասին, որն ասաց հետևյալը՝«մենք ԵԽԽՎ պատվիրակությանը հարցրեցինք՝ ինչի՞ եք գաղտնի անում, ինչո՞ւ այս ամենը հրապարակային չի լինում, և ԵԽԽՎ պատվիրակությունը հստակ պատասխան տվեց՝ գիտեք, ձեր իշխանություններն են ուզել, որ գաղտնի լինի»: Այս հարցը ԵԽԽՎ-ին չպետք է ուղղված լինի, այս բոլոր հարցերի պատասխանողը գտնվում է մի քանի շենք վերևում: Դա այն մարդն է, որին 2 տարի առաջ, օրենքի խախտումներով, ոստիկանների առկայության պայմաններում, փողոցներում ստրատեգիական տարբեր օբյեկտներ փակելով, բերեցին իշխանության: Հասկացեք՝ այս երկրում ամեն տեղի ունեցող բան, այլևս վաղուց տեղի է ունենում Նիկոլ Փաշինյան անուն ազգանունն ունեցող ՀՀ բազմաթիվ, այդ թվում Սհամանադրական բազմաթիվ օրենքներ խախտած, առերևույթ հանցագործություն արած մարդու հետ: Հասկացեք՝ այդ տրանսվիստիներին իրենց տրանսվիստիտ խմբակցությունն է բերում», - ասաց Սամսոնյանը: Նա նկատեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը այս պահին խանգարում է մեկ անձ՝ ՍԴ նախագահը: «Հրայր Թովմասյանն է այս երկրում միայն խանգարում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը», - նշեց նա: Սամսոնյանը նաև ասաց, որ եթե կոնվենցիան վավերացվի, ապա հասարակությունում խնդիրներ կառաջանան: «Կոնվենցիայի վավերացումը Հայաստանում հիմք է դնելու մեծ հոմոֆոբիայի: Այդ ձեր տրանսվիստիտները ծեծ են ուտելու Երևանի փողոցներում», - ասաց նա:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
09:33 07.11.25
14:35 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01