Բրյուսելյան EurActiv պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը միջուկային զինամթերքը Թուրքիայից սկսել է տեղափոխել Ռումինիայում գտնվող «Դևեսելու» ռազմաբազա: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին սկսել է միջուկային զենքը Թուրքիայից տեղափոխել Ռումինիա:
Ընդգծվում է, որ դա բարդ գործողություն է՝ ինչպես տեխնիկապես, այնպես էլ քաղաքական առումով: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հեշտ չէ 20 միջուկային ռումբ տեղափոխելը:
Չհաստատված տվյալներով՝ Սիրիայի հետ սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա ընկած «Ինջիրլիքի» ավիաբազայում դեռևս «Սառը պատերազմի» ժամանակներից պահվում է ԱՄՆ մարտավարական միջուկային զենքի մոտ 50 միավոր:
Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ թուրքական իշխանությունները կալանավորել են բազայի հրամանատարին՝ խռովությանը մասնակցելու համար, և ժամանակավորապես արգելել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների թռիչքները բազայից և բազայի ուղղությամբ:
EurActiv-ի աղբյուրը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ Վաշինգտոնը միջուկային զենքի պահման հարցում այլևս չի վստահում Թուրքիային:
Պարբերականն ընդգծում է, որ ռումինական «Դևեսելու» բազան ամերիկյան հակահրթիռային վահանի տեղակայման նոր կետն է, և դա զայրացնում է Ռուսաստանին:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02