Այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց այն առանձնատունը, ուր վերջերս ընտանիքի հետ միասին տեղափոխվել էր, գրում է antifake.am-ը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով առանձնատունը, միաժամանակ նշում է, որ այդ առանձնատանը մինչ այդ ապրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է. Նախագահի համար տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ` հասցեն` Ձորափի 74, 8-րդ մասնաշենք: Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք: Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ ցուցադրվող առանձնատունը, ուր իր ընտանիքը տեղափոխվել է, դեռևս 2018 թվականի մարտին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է Սերժ Սարգսյանին: Իսկապես, մարտի 29-ին կայացված որոշմամբ` կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը: Վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատան վերաբերյալ օրենսդրական փոփոխություն կամ այլ կարգավորում, որտեղ կնշվի կառավարական այլ առանձնատան հատկացման մասին, չկա: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ: Վարչապետի համար նախատեսված է 3-րդ մասնաշենքը, սակայն Նիկոլ Փաշինյանը, շրջանցելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը և իրեն չի պատկանում: Սա փաստացի հաղորդում է հանցագործության մասին:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
12:47 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44