ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրում է 2020-ին 500 կմ ճանապարհի շինարարություն կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախատեսվում է 250 կիլոմետրը ճանապարհի հիմնանորոգում: Մյուսը Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կենսական ճանապարհներն են, դրանք հիմնականում գյուղական ճանապարհներ են, շուրջ 70 կմ ճանապարհ կկառուցվի»,-ասաց նախարարն ու չբացառեց, որ միջոցների խնայման արդյունքում թիվը նույնիսկ աճի:
Եվս 70 կմ ճանապարհի շինարարության համար մրցույթները հայտարարված են, կա հաղթող, պետք է որոշակի աշխատանք սկսվի, ավարտվի գարնանը: Նախատեսվում է նաև 60 կմ ճանապարհի միջին նորոգում: «Դրան գումարում ենք նաև Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը, որը կավարտվի մյուս տարի: Ստացվում է 500 կմ ավտոճանապարհ: Սակայն դա դեռևս ծրագիրն է, մենք պետք է աշխատենք, որ դա իրականություն դարձնենք»,-ասաց Պապիկյանը:
Այս տարի նախարարությունն իր առաջ խնդիր էր դրել 330 կմ ճանապարհ կառուցել, այս պահին դրա զգալի հատվածը՝ շուրջ 300 կմ-ն արդեն լիովին ավարտված է:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:10 02.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
19:27 02.05.26
18:48 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44