Հարձակումներն ինձ շատ չեն հուզում, «իշխանական որոշակի շրջանակներից շարունակվող հարձակումների» եւ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից վաղաժամ հրաժարականի հավանականության մասին Ankakh.com-ի հարցին ի պատասխան ասել է Վազգեն Մանուկյանը: «Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ», ասել է Վազգեն Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ ՀԽ-ն կառավարության խորհրդակցական մարմին է, ՀԽ նախագահին առաջադրում է վարչապետը, հաստատում կառավարությունը, եւ բնական է համարել, որ եթե վարչապետն իրեն հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չեն կարող, ինքը նույն րոպեին կհեռանա ՀԽ-ից: «Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը նախաձեռնի», ասել է Վ.Մանուկյանը: Ըստ նրա՝ կա նաև իր հրաժարականի երկրորդ տարբերակը. «երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ», նշել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահը: Մանուկյանը տեղեկացրել է, որ առաջիկա հինգշաբթի օրը հրավիրել է Հանրային խորհրդի նիստ՝ օրակարգում 2 հարցով. ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակն ու ՀԽ հետագա անելիքները, Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ:
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:25 30.04.26
13:48 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44