«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը տևական ժամանակ է՝ չի հաշտվում աշխատանքային կազմի հետ: Արդյունքում տեսչական մարմնի աշխատողները բաց նամակ են գրել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում մասնավորապես նշված է հետևյալը. «Վիգեն Ավետիսյանի՝ աշխատակիցների հանդեպ անհարգալից պահվածքը դրսևորվում է նաև նրանով, որ տարածքային ստորաբաժանման ղեկավարները հարցերի պարզաբանման և լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ չեն կարողանում հեռախոսային կապ հաստատել (չի պատասխանում) նրա հետ, որի արդյունքում ստիպված հարյուրավոր կիլոմետրեր անցնելով հասնում են Երևան՝ Վիգեն Ավետիսյանի ընդունարանում սպասելով ժամեր շարունակ, սակայն այդպես էլ ընդունելության չեն արժանանում: Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի և պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են, չցանկանալով շարունակել համատեղ աշխատանքը, իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց, ովքեր չեն ենթարկվել Վ. Ավետիսյանի անօրինական պահանջին, սպառնացել է և շարունակում է սպառնալ, որ հեռացնելու է: Ավետիսյանի ոչ իրավաչափ և անարդար գործողությունները վերը շարադրվածով չեն սահմանափակվում, նրա կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերահսկողական գործողությունների իրականացման առումով. ստորաբաժանումների կողմից ստուգում իրականացնելու համար ներկայացված ոչ բոլոր զեկուցագրերին է ընթացք տրվում, չեն ստուգվում այն սուբյեկտները, որոնց հետ նախկին գործունեության ընթացքում «կապ» է ունեցել:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նամակի բովանդակության վերաբերյալ պատասխանատվություն չի կրում: Հարկ եղած դեպքում պատրաստ ենք հրապարակել երկրորդ կողմի կարծիքը»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16