«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջև քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են:
Կուլմինացիան վրա հասավ, երբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, թե այս «ՀուԶանք ու Զանգ» նախագծին 2,7 միլիոն դրամ է հատկացվել: Հայ հանրության շրջանում արդեն ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ֆրունզի` Մհեր Մկրտչյանի եղբորորդի, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը դիմել է «ամենանախարար» Արայիկ Հարությունյանին` շեշտելով` մենք ունեինք արժեքներ, բայց շատ արագ սկսում ենք կորցնել: «Է՞ս է Ձեր ժամանակակից արվեստը, պարո՛ն նախարար… Ես լռել եմ, քանի դեռ կեղտից հեռու մնալը համարել եմ ինձ համար ավելի արժանապատիվ… Բայց հիմա արդեն Դուք Ձեր պաշտոնում վտանգավոր եք մեր ազգի համար: Հուսամ` նախարարի պաշտոնից չվախեցող արվեստագետների թիվը կավելանա, և մի օր ես կտեսնեմ Ձեր հրաժարականը»:
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի խոսքով. «Երբ թատրոնը բացակա է քաղաքում, ապա շոումենները, ծտերը, ռաբիսը, քաղաքական այր ու տիրումայրերը մեկ-մեկ ներկայանում են»: Նախարարից այլ մտավորականներ էլ են դժգոհել:
ՀՅԴ երիտասարդական թևն է նրանից հրաժարական պահանջել` մինչև հինգշաբթի ժամանակ տալով: Նախարար Հարությունյանն ինքը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: ԶԼՄ-ներին ասել է. «Նման հարց օրակարգում չկա»:
Թեման այնքան թափ առավ, որ վարչապետ Փաշինյանը խնդրին անդրադարձավ ՖԲ եթերում: «Հայաստանում նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ եթե ինչ-որ մեկը ստեղծագործական քառակուսիից դուրս աշխատանք է անում, կպցնում են` սատանիստներ են»,- ասաց Փաշինյանը` հարցնելով` իսկ ի՞նչ են սատանիստները, տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք համարում են, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է:
«Ի՞նչ անենք այդ մարդկանց, թույլ չտա՞նք ՀՀ-ում ապրել: Ներկայացումները գրաքննում ենք… այսպես կամաց-կամաց մենք կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք վառել մարդկանց նրա համար, որ նրանք ճիշտ ձևով չեն հավատում ինչ-որ ուժերի»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով` Չարենցն էլ գրել է ցենզուրայից դուրս բանաստեղծություններ, այրե՞նք դրանք: Միտքը, ըստ նրա, չպետք է կաղապարել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:05
19:56
19:05
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47