Հրապարակ» թերթը գրում է. «Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է «ապահոգեւորականացման մթնոլորտի» մասին՝ որպես միտում․ մենք` աշխարհականներս, չհասկացանք, թե նա ինչ նկատի ուներ՝ հարցրինք հոգեւոր խորհրդի անդամ Բագրատ սրբազանին։
«Նկատի ուներ ընդհանուր արժեքների նկատմամբ հոգեւոր անկումը»: Այդ դեպքում պետք է օգտագործվեր ոչ թե «ապահոգեւորականացում», այլ` «ապահոգեւորացում» եզրույթը։ «Դե հասկանալի է` ինչի մասին է խոսքը. չեմ կարծում նա այլ բան նկատի ուներ»:
Առաջին դեպքում այն անձամբ ձեզ` հոգեւորականներիդ է վերաբերում, երկրորդ դեպքում` ոլորտին։ «Չէ, չէ, հոգեւորականության մասին չէր խոսքը, այսօրվա հոգեւոր ընթացքի մասին էր, ես այդպես եմ հասկացել»:
Դուք բարձրացրի՞ք Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելու հարցը։ «Թե՛ վարչապետի, թե՛ ԱԺ նախագահի հետ բաց, ազնիվ խոսակցություն է եղել այդ մասին»։ Ե՞վ։ «Առկա էր գործակցության եւ համագործակցության տրամաբանությունը. հանելու-չհանելու խնդիր չի դրված, փորձում են հարցը լուծել ավելի համալիր»:
Իսկ խոսք գնա՞ց սեռափոխ սպորտսմենի մասին ֆիլմին 20 մլն տրամադրելու մասին։ «Խնդիրը բարձրացվեց, բացատրություն տրվեց»: Ի՞նչ բացատրություն։ «Ասվեց, որ այդ ֆիլմը Հայաստանի հետ կապ չունի. գումարի փոքրիկ մասն է տրամադրել մշակույթի նախարարությունը, մնացյալը` ֆիլմը ստեղծելու ցանկությունը ճապոնական կառավարությանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03