Կոլումբացի երգչուհի Շակիրան հայտնել է, որ երկու տարի առաջ ձայնի ժամանակվոր կորուստն իր կյանքի ամենածանր պահն էր, գրում է MSN-ն: 2017 թվականին «Գրեմիի» մրցանակակիրը ստիպված էր յոթ ամսով հետաձգել իր «El Dorado World Tour» համերհային շրջագայությունը՝ աջ ձայնալարի արյունազեղման պատճառով: «Այդ դեպքը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Իմ կայնքում կա առաջ և հետո», - խոստովանել է 42-ամյա երգչուհին The Associated Press-ին տված հարցազրույցում: «Մենք շատ բաներ կյանքում չենք արժևորում: Ձայնս ինձ ի վերուստ է տրված, այն իմ ինքնության բաղկացուցիչ մասն է», - ասել է երգչուհին և ընդգծել, - «Գալիս է մի օր, երբ կորցնում ես երիտասարդությունդ, գեղեցկությունդ, նույնիսկ ընկերներիդ, բայց երբևէ չէի մտածի, որ ձայնս նույնպես կարող եմ կորցնել»: Շակիրայի խոսքով՝ իր կրկին երգելու հավանականությունը հստակ չէր, սակայն երգչուհու ձայնն առանց վիրահատության «հրաշքով» վերկանգնվել է, որից հետո 2018 թվականին նա կարողացել է իրականացնել իր համերգային շրջագայությունը: Ինչպես հայտնի է ամերիկյան սուպերգավաթի ամենամասշտաբային շոու-միջոցառմանը գալիք տարի ելույթ կունենան հանրահայտ երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան: Համերգն աշխարհում խոշորագույններից մեկն է. նախորդ տարի այն դիտել է ավելի քան 98 մլն մարդ։ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) հայտարարության մեջ ասվում է, որ երգչուհիները հանդես կգան փետրվարի 2-ին՝ Մայամիի Hard Rock մարզադաշտում: «Չափազանց ոգևորված եմ սուպերգավաթի բեմում հանդես գալու կապակցությամբ»,-Twitter-ում գրել էր Շակիրան։ Նա այդ հնարավորությունն անվանել էր «իսկական ամերիկյան երազանք»։
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
17:52
17:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14