Ինդոնեզիայի իշխանություններն ընկերություններին արգելել են փրկագին վճարել իրենց այն աշխատակիցների համար, որոնք Ֆիլիպինների հարավում գործող «Աբու Սայաֆ» ահաբեկչական կազմակերպության կողմից պատանդ են վերցվել, հայտնում է The Jakarta Post թերթը:
«Եթե կառավարությունը որոշել է բանակցությունների չգնալ եւ չվճարել ծայրահեղականներին, ոչ ոք չպետք է ինքնուրույն անի դա, որովհետեւ ահաբեկիչները մշտապես կօգտվեն դրանից», - երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Գատոտա Նուրմանտիոյին է մեջբերում պարբերականը:
Նրա խոսքով, Ջակարտան եւ Մանիլան «Սուլուի ծովի ավազանում հանցավոր գործունեության վերացման ամուր մտադրություն ունեն», այդտեղ այս տարի «Աբու Սայաֆի» գրոհայինները մի քանի անգամ հարձակվել են ինդոնեզական եւ մալայզիական նավերի վրա` պատանդներ վերցնելով: Բացի այդ, գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ «կողմերը կշարունակեն երկրի գերի ընկած քաղաքացիների ազատագրման գործողությունը»:
Միաժամանակ օգոստոսի 15-ին սպառվել է ավելի վաղ ծայրահեղականների կողմից առաջ քաշված վերջնագրի ժամկետը, նրանք պահանջել էին փրկագին վճարել ինդոնեզացի ինը նավաստու համար: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, գումարը մոտ 4,6 մլն դոլար է կազմում:
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44