Հայտնի ակտիվիստ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը New Europe պարբերականում հոդված է հրապարակել՝ խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, այդ հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին։ Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մեծ բեկում է առաջացրել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հարաբերություններում։ Երկար տարիներ Թուրքիան ամեն ինչ արել է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներին խոչընդոտելու համար՝ հիմնականում իր՝ մտրակի և բլիթի քաղաքականության միջոցով․ ավելին՝ Թուրքիան ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ է օգտագործել աշխարհի շատ ժողովրդավարությունների դեմ։ Թուրքիայի վարած քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել նաև հենց իր ժողովրդավարության համար և խոչընդոտել իրավական, աշխարհիկ պետության կայացմանը։ Վերջին տարիներին Էրդողանի կողմից ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկմանը նպաստելը, Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության իրականացումը հանգեցրել են նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկիրը կորցրել է իր նկատմամբ վստահությունը։ Հարց է առաջանում՝ եթե մեկը հրաժարվում է ընդունել իր մեղքը, արդյոք նա մարդկության դեմ նոր հանցանքներ չի գործի։ Աշխարհում սփռված հայերն ականատեսը եղան Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության հրթիռակոծմանը, գրում է Թանկյանը: Հոդվածի հեղինակը նաև նշել է, որ ամերիկահայերը շարունակելու են պայքարը Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քանի որ այդ բանաձևի կարևորությունն այն է, որ Թուրքիան հասկանա, որ պետք է վճարի ցեղասպանության հերքման, ազգային փոքրամասնությունների և ակտիվիստների հանդեպ իր վերաբերմունքի համար։ Ըստ Թանկյանի՝ բանաձևերի ընդունումն ազդեցություն չի ունենա Թրամփի կամ պետքարտուղարության վրա, սակայն կարող է աշխարհին հզոր ուղերձ հղել, որ ամերիկացիները նման ոճրագործությունը չեն հանդուրժելու։ Թանկյանն աշխարհի մյուս պետություններին կոչ է արել նույն դիրքորոշումն ընդունել։
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:25 30.04.26
13:48 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44