Stand Up Kids. նոր նախագիծ երեխաների մասին և նրանց համար
07.11.19 | 16:36
Երեխաների մասին և նրանց համար «Շանթ» հեռուստատեսության եթերով կցուցադրվի նոր նախագիծ՝ Stand Up Kids: Նախագծի նպատակների և ուղղվածության մասին զրուցեցինք նախագծի հեղինակ և պրոդյուսեր Ռենա Դեի հետ:
- Ինչպե՞ս առաջացավ նոր նախագծի գաղափարը
- Նախագծի գաղափարը առաջացավ երեխայից, որը փորձում էր դժվարությամբ ինքնաարտահայտվել՝ այդպես որոշեցինք ստեղծել մի հարթակ, որի միջոցով բոլոր երեխաները կկարողանան ինքնուրույն արտահայտել իրենց մտքերը, ցանկությունները: Ցանկանում ենք ինքնավստահության ներշնչանք հաղորդել նրանց, քանի որ նրանք բեմում մենակ են լինում և խոսում էն բեմից տասնյակ հանդիսատեսի և տեսախցիկների ներկայությամբ։
-Ի՞նչ ուղղվածություն և նպատակ ունի նախագիծը
-Ներարկել նոր սերնդի մեջ հումոր, ինքնավստահություն, ծնողի և զավակի գրագետ փոխհարաբերություններ՝ դաստիարակելով այն գաղափարով, որ անգամ փոքրիկին պետք է հասկանալ և լսել մինջև վերջ, նրանց նախասիրությունները, ինչպես նաև՝ անմիջական շփում շրջակա աշխարհի հետ:
-Մի քիչ խոսեք հովանավորների մասին
-Նախագծով հետաքրքրված էն մի քանի խոշոր և միջին ընկերություններ, բայց որպես հովանավոր ցանկալի է նախագծին անմիջական կապ ունեցող կազմակերպություն լինի, որպեսզի հնարավոր լինի համագործակցել նույն թիրախային խմբի հետ, որը այս պարագայում մանուկներն են, մենք բաց ենք առաջարկների համար և սիրով կքննարկենք յուրաքանչյուր հովանավորչական տարբերակներ։
-Երբվանից է հեռարձակվում հեռուստատեսությամբ
-Շանթ հեռուստաընկերության եթերում է նախագիծը արդեն հոկտեմբերի 20 ից յուրաքանչյուր կիրակի օր ժամը 16։30 ին: Շաբաթական 2 անգամյա կրկնողությամբ։
-Ինչպես կարող են երեխաները մասնակցել նախագծին
-Նախագծին կարող են մանակցել յուրաքանչյուրը՝անցկացվում է ամեն ամիս քասթինք,երբ համապատասխանում է մանակիցը մեր տրամադրած հատուկ մշակված սցենարը ըստ կերպարի,որը մոտ է երեխայի բնավորության գծերին և հաջորդ քայլը, ընդգրկում ենք նախագծում որպես մասնակից: