Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ջրօգտագործող ընկերությունների ղեկավարներին ներկայացվող պահանջները: Հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ այս օրինագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի տարածքում օրենսդրական մակարդակում ջրօգտագործող ընկերությունների ղեկավար կազմի պրոֆեսիոնալիզմի մակարդայի ապահովման անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ օրինագիծը նաեւ հիմնավորում է արտոնությունների օրենսդրական կարգավորումը, որոնք տրամադրվում են ջրային տնտեսության ընկերությունների կողմից ջրօգտագործողներին։ «Որպես այդ ընկերությունների գործադիր տնօրեններ, համաձայն ներկայացված օրինագծի, կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթություն ունեցող աշխատունակ քաղաքացիները, որոնց աշխատանքի փորձը բարձր ղեկավար պաշտոնում ջրային տնտեսության համակարգում կազմում է մեկ տարուց ոչ պակաս, կամ երեք տարուց ոչ պակաս բիզնեսի կամ վարչության ղեկավար ոլորտում»,- պարզաբանել է Մելքումյանը՝ ավելացնելով, որ նույն պահանջները կկիրառվեն նաեւ այն անձանց հանդեպ, ովքեր նախատեսում են զբաղեցնել Ջրային տնտեսության միության նախագահի պաշտոնը։ Բավական երկար քննարկումներից հետո օրինագիծն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02