Թուրքական «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը, մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ ամենում բացահայտ կերպով մեղադրել է ԱՄՆ-ին և Եվրոպային։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
«ԱՄՆ-ն փորձում է շրջափակել Թուրքիան, ոչնչացնել: Սկսվել են գյուլենականների և քուրդ զինյալների համատեղ ահաբեկչական գործողությունները, այս պահին նրանց գլխավոր թիրախն են ոստիկանական շենքերը, հետագայում նրանք կսկսեն հարձակվել կրոնական համայնքների, մզկիթների, մամուլի և քաղաքական գործիչների վրա: Սա է նրանց հաշվարկը»,- գրել է նա թերթում։
Ըստ նրա՝ իրավիճակն առավել քան վտանգավոր է: «Թուրքիայի Հանրապետությունն իր հիմնադրումից ի վեր առաջին անգամ կանգնած է օկուպացիայի վտանգի առաջ: Եվրոպան և ԱՄՆ-ն հարվածում են Թուրքիային»,- գրել է նա:
Թերթի գլխավոր խմբագրի խոսքով՝ երկրում հուլիսի 15-ին կատարվածը ներքաղաքական պատերազմի հրահրում և օկուպացիայի բացահայտ սպառնալիք էր:
«Բոլոր այս ուժերը սնվում են տարածաշրջանի նոր քարտեզ պատրաստել ցանկացողների, Իրաքն ու Սիրիան քաոսի վերածածների կողմից: Նրանք պետք է հուլիսի 15-ին հեղաշրջման միջոցով Թուրքիան մատուցեին ԱՄՆ-ին, սակայն չհաջողեցին: Հիմա նրանք անցել են «պլան Բ»-ին` գյուլենականներն ու քուրդ զինյալները նոր ներքաղաքական բախումներ են պատրաստում»,- գրել է նա։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47