Հայաստանի պետական ավիացիան շատ սուղ է, գործող պետական ավիացիան ամբողջությամբ ռազմական է և ՊՆ ենթակայության տակ է: Այսօր Հայաստանում չկա փրկարար ավիացիա: Եթե ունենայինք, հրդեհաշիջող օդանավ, ապա չէինք ունենա զոհ, իսկ խոշոր հրդեհների հասցրած վնասներն անհամեմատ քիչ կլինեին: Յուրաքանչյուր խոշոր դեպքից հետո պետական այրերից լսում ենք, որ ծրագիր կա ավիացա ձեռք բերելու, սակայն տարիներն անցնում են ու այդպես էլ սայլը տեղից չի շարժվում:
Օրինակ՝ Խոսրովի արգելոցի մի քանի օր տևած հրդեհից հետո, որը հաջողվեց մարել ռուսական ԻԼ-76-ի օդանանավի օգնությամբ, քանի որ արգելոցի ռելիեֆը դժվարություններ էր ստեղծում մարդկային ուժի գործունեության համար և շատ վայրերում անհնար էր դառնում հրդեհի մարումը: Միայն այս դեպքը չէ, Հայաստանում քիչ չեն չորային գոտիները և յուրաքանչյուր տարի հատկապես ամռան ամիսներին, հրդեհից խուսափել չի լինում: Այս տարի էլ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարելու համար ուղղաթիռ էր հարկավոր՝ կրկին լեռնային գոգավությունների և դժվարանցանելիության պատճառով մարդկային ռեսուրսների միջոցով հրդեհաշիջման գործընթացը ձգձգվում էր: Եվ այսպես կարելի է դեռ շատ թվել:
Փաստն այն է, որ Հայաստանի պայմաններում հնարավոր հրդեհի դեպքում ավիացիայի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն է, սակայն այս ուղղությամբ դեռևս շոշափելի քայլեր չենք տեսնում: Արտավանի և Խոսրովի խոշոր հրդեհներից հետո եղան հայտարարություններ առ այն, որ միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագիր կա՝ ավիացիա ձեռք բերելու: Սակայն այդ ծրագիրը, ինչպես հաճախ է պատահում, մնաց օդից առկախված:
Վերջին դժբախտ դեպքից հետո, երբ փրկարար զոհվեց, ՀՀ ԱԻՆ նախախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ԱԻՆ–ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել Ռուսաստանից։ Սակայն հստակ ժամկետներ կամ պայմանավորվածության մասին տեղեկություններ չկան: Հայտարարությունից մոտ մեկ ամիս է անցել, նախարարության մամուլի բաժնից փորձեցին հստակեցնել, թե արդյոք տեղաշարժ կա և տեսանելի ապագայում կունենա՞նք ավիացիա: Մեզ հայտնեցին, որ լուրջ գումարների հետ է կապված, դեռ հստակ չէ ժամկետները , բայց ինքնաթիռ ունենալու խնդիր կա դրված:
Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, ապա այս կառույցն առհասարակ տեղեկատվություն չտրամադրեց, թե ինչ աջակցություն է ցուցաբերում ԱԻՆ-ին հնարավոր հրդեհի դեպքում կամ տեսլականում կան համագործակցության նոր ծրագրեր այս մասով,թե ՝ ոչ: Միայն հաճախ լսում ենք, որ ազգային փոխադրող կամ ավիացիա ունենալը ՔԱԿ-ի խնդիրը չէ, կառուցը միայն քաղաքականություն է մշակում:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
12:47 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44