Ճապոնիայում այսօր՝ նոյեմբերի 9-ին սկսվել է տոնական փառատոն, որին մասնակցում են ազգային պարերի ու երաժշտական խմբերը: ՓառատոնՆ իրականացվում է նոր կայսր Նարուհիտոյի գահակալման առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:
Ճապոնական հանրային հեռուստաընկերության տվյալներով՝ կայսր Նարուհիտոն և իր կինը՝ կայսրուհի Մասակոն օրվա ընթացքում անձամբ կայցելեն փառատոնի անցկացման վայր: ՓառատոնՆ անցկացվում է կիսափակ ձևաչափով, կազմակերպիչները տեղի բնակիչների համար վիճակախաղով խաղարկել են 10 հազար հրավիրատոմսեր, ևս 20 հազար հրավիրատոմս նախատեսված է եղել պատվավոր հյուրերի համար: Փառատոնի ամբողջ ընթացքը կցուցադրվի ճապոնական հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Նոյեմբերի 10-ին պետք է անցկացվի մեքենաներով շքերթ, որի ժամանակ կայսր Նարուհիտոն և կայսրուհի Մասակոն կանցնեն Տոկիոյի կենտրոնական մայրուղով, որի երկարությունը կազմում է 4,6 կմ:
Սկզբում նախատեսված էր փառատոնն իրականացնել հոկտեմբերի 22-ին, երբ տեղի ունեցավ նոր կայսեր գահակալման առիթով գլխավոր միջոցառումը, սակայն հետագայում որոշում կայացվեց փառատոնը հետաձգել մինչև նոյեմբերի 10-ը՝ «Հագիբիս» թայֆունի պատճառով, որն անցյալ ամիս ավերածությունների ենթարկեց Ճապոնիան և դարձավ ավելի քան 90 մարդու մահվան պատճառ:
Նարուհիտոն Ճապոնական գահին բազմեց այս տարվա մայիսի 1-ին, երբ իր 85 ամյա հայրը՝ Ակիհիտոն հրաժարվեց գահից:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02