Երբ ասում ենք առաջադեմներ-հետադեմներ, դա ատելության խոսքի հերթական դրսևորումներից է` հասարակությանը տրոհել մասնիկների և իրար դեմ դուրս բերել, առաջացնել ներքին բախումներ, իսկ հետո այդ քաոսից օգտվել և այն ինչ-որ կերպ կառավարելի դարձնել: Սա քաղաքական նացիզմի հերթական դրսևորումն է: Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը` նշելով, որ դա հենց այն քաղաքականությունն է, որ ի սկզբանե որդեգրել է իշխող քաղաքական ուժը: «Եկեք իրերը վերջապես սկսենք կոչել իրենց անուններով: Բավական է դրանք փաթեթավորել ինչ-որ պիտակների և այլ ձևակերպումների մեջ, որոնք չեն արտահայտում իրականությունը, եկեք ինքներս սթափ դատենք, ադեկվատ դատենք և հասկանանք` ինչ է կատարվում այսօրվա դրությամբ մեր պետության հետ»,-ասաց Թումանյանը: Վերջինիս խոսքով` այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ ապազգային շարժումներ և օրինագծեր, որոնք, նվազագույնը, չեն բխում մեր ազգային շահերից: «Հասարակությունն իրավունք ունի և օգտվելու է իր իրավունքից` քննադատել և դեմ հանդիսանալ ցանկացած՝ իր կարծիքով ապազգային օրինագծի: Դա ժողովրդավարության սկզբունքներից մեկն է, և մենք իրավունք ունենք արտահայտել մեր կարծիքը, իրավունք ունենք այն պաշտպանել`անկախ նրանից, թե ինչ պիտակավորումներ կփորձեն կպցնել մեր ճակատներին. դա է անխախտ իրավունքը և հիմքն այն պետության, որում ապրում ենք մենք»,-ասաց Լիլիթ Թումանյանը: Նա նշեց` «Ադեկվադը» սատարում է ուսանողության դիրքորոշմանը, բայց ավելի գլոբալ է դիտարկում գործընթացները: Միաբանությունը համաձայն է վարչապետի այն մտքի հետ, որ ողջ գործընթացների պատասխանատուն ոչ թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը` որպես Կառավարության ղեկավար:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55