ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Այդ մասին բազմիցս ահազանգել են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ: Այս ամենը նախորդ բոլոր իշխանություններին բերել է այն համոզմանը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Սա եղել է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը մի քանի անգամ վերահաստատվել է նաև Հայաստան-սփյուռք համաժողովներում՝ որպես համայն հայության միասնական տեսակետ: Փաշինյանը ֆրանսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ իր հանդիպմանն ասել է, որ իբրև «ձևավորում է բոլորովին նոր ասելիք» Ղարաբաղի հարցում՝ կրկին չհստակեցնելով թե ի՞նչ ասելիք է դա: Դա դեռ բավական չէ, ըստ Փաշինյանի՝ պարզվում է, որ այդ դեռևս անհայտ «նոր ասելիքը» նաև շատ շուտով համայն հայության նույնական կարծիքն է լինելու: Տարօրինակ երևույթներ են տեղի ունենում Հայոց Աշխարհում: 30 տարի հակամարտությունն ապրում է, 30 տարիների ընթացքում պատերազմներ ու մարտական գործողություններ ենք անցել, բանակցային բազմաթիվ հանդիպումներ ու քննարկվող տարբերակներ տեսել, ունեցել ենք տարբեր երկրներից եկող նախաձեռնություններ, մեծ դժվարությամբ ընդգծվել են կարգավորման սկզբունքներն ու նորմերը, բանակցությունները մի քանի անգամ ընդհատվել ու այնուհետև վերսկսվել են: Եվ այս ամենից հետո, մի՞թե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման այն բանաձև, որը «բոլորովին նոր ասելիք է», և պարզվում նաև, որ առանց որևէ մեկի գիտության հանդիսանալու է նաև համայն հայության միասնական տեսակետը: Մի՞թե Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքների վրա, ու լիարժեք երաշխավորի զերծ մնալ Արցախի անվտանգության սպառնալիք հանդիսանալուց: Իմ պատկերացրած նոր ասելիքը սա է ու համայն հայության 100 տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել»:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02