Նոյեմբերի 13-ին Ամուլսարի պահապանների 3-րդ «պոստում» տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ներկա իրավիճակն ու հնչեցին հետագա քայլերի վերաբերյալ տարբեր առաջարկներ։ Մասնակիցների դիրքորոշումների մեջ տարաձայնություններ բնականաբար չկան՝ Ամուլսարը սար է մնալու, Ջերմուկը ջրաբուժական հայտնի առողջարան, իսկ Գնդեվազն ու Կեչուտն էլ մաքուր էկո-տնտեսական տարածքներ։ Ամուլսարի պահապանները սպասում են, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես կկասեցնի որեւէ գործունեության իրականցնում այդ տարածքում՝ մինչեւ բոլոր տեսակի քննությունների ավարտն ու վերջնական որոշման ընդունումը։ Հիշեցնենք, որ 2018թ-ին երեք նախազգուշական ժամանակավոր գործողություններից հետո՝ հունիսի 22-ին Ամուլսարի գագաթ տանող հողային ճանապարհներն անժամկետ փակվեցին տեղացիների կողմից, քանի որ դրանից առաջ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների հետեւանքով 2 անգամ վնասվել էր Գնդեվազի խմելու ջրի խողովակը եւ մարդկանց ծորակներից ցեխաջուր էր հոսում, 2 անգամ աղտոտվել էր Արփա գետը, որի հետեւանքով սատկել էին նաեւ ձկներ, իսկ պայթեցումների փոշին տարածվում եւ հասնում էր համայնքի Գնդեվազ, Կեչուտ եւ Ջերմուկ բնակավայրեր։ Ավելացնենք, որ համայնքի բնակիչները շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագրի միջոցով են նաեւ ամրագրել իրենց կարծիքը, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը՝ պահանջելով, որ տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը եւ զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը։ Իսկ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած այդ կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: ‼️ Այնպես, որ Ամուլսարի պահապանները շուրջ 1,5 տարի իրականացնում են իրենց համայնքի գերակշիռ մեծամասնության պահանջը, որն ունի շատ մեծ հանրային աջակցություն եւ ՀՀ ողջամիտ քաղաքացիների, եւ արտերկրի հայության, եւ միջազգային բնապահպանական ու իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02