Կառավարությունը իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նախատեսվում սահմանել, որ նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է «օդի հարկը»: Խոսքը նոր ուղղությունների մասին է, որը վերջին 12 ամիսներին չի սպասարկվել: Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվացվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ 11-12 մլրդ դրամ բյուջե մուտք է լինում օդի տուրքի ձեւով. «Բայց կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական էֆեկտ՝ հաշվի առնելով այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձեւավորմանը եւ առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատման մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գերազանցվի: Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին եւ որեւէ մեկին արտոնություն չի տրվում: Սա հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ-ում առաջանա մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ ունենանք», -ասաց նախարարը: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որեւէ նոր ուղղություն որեւէ ավիաընկերության կողմից, կառավարության կողմից օդի տուրքը այդ ուղղությունների համար կհանվի: Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշումներ Երեւան եւ Գյումրի չվերթներ իրականացնելու: Եղան քննարկումներ, որ այ տեսեք, «Ռայան Էյր»-ին տալիս են արտոնություն: Իրականում, արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ եւ այս նույն պայմաններից օգտվել: Սա ազդեցություն է ունենալոի ավիատոմսերի գնագոյացման եւ ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով.,-ասաց նա: Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն էլ տեղեկացրեց, որ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը եւս որոշել է բացել նոր չվերթ դեպի Կալուգա, թռիչքները կսկսի դեպտեմբերի կեսից: ««Էյր Բալթիկ»-ը եւս նոր ուղղություն է բացում: Ընդհանուր առմամբ 8 հաստատված նոր ուղղություններ ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավելի կլինեն մինչեւ ամառային սեզոնի բացվելը»,-ասաց նա: Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ տեղական ընկերություններից եւս հետաքրքրություն կա 10 նոր ուղղությունների մասով: «Եթե այդ ամենն իրականություն դառնա, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն»,-ամփոփեց վարչապետը:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
16:04 30.04.26
13:48 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44