«Փաստ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչեւ ապրիլի 1-ը կմնա նույնը։ Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա:
Այս թեմայի հետ կապված, սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, կա մի փոքր նրբություն։ Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, եւ չի բացառվում, որ դա տեղի կունենա ոչ թե ապրիլին, այլ տարեվերջին։
Դեկտեմբերի վերջին, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ էլ այս թեման կհստակեցվի։
Ըստ նույն աղբյուրների, թանկացման մասին իշխանությունները չեն բարձրաձայնի մինչեւ գարուն, որպեսզի ավելորդ անգամ սոցիալական ընդվզման առիթ չստեղծեն եւ իրենց ընկնող վարկանիշին ժամանակից շուտ նոր հարված չհասցնեն։
Եթե տարեվերջին գազի գինը բարձրանա, ապա ձմռան ամիսներին սպառողների համար տարբերությունը կկոմպենսացվի պետության հաշվին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58