«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը ՍԴ դատավորներից ազատվելու նոր սցենար է մշակել: Փաստորեն, մի կողմից իրավական գրոհն է շարունակվում, մյուս կողմից` նույն ուժով դիմադրությունը: Գործադիրը խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը, որոնց առանցքային առաջարկով` եթե ՍԴ անդամը մինչեւ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, ապա կենսաթոշակ կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը:
Գործադիրը «Սահմանադրական դատարանի» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքների այս փոփոխությունները նախօրեին ուղարկել է ԱԺ՝ արտահերթ ռեժիմով հաստատման: Ինչո՞վ է պայմանավորվում այս հապճեպությունը… Օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ասել է.
«Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակն ու դրա հնարավոր ազդեցությունը դատական մարմինների ձեւավորման վրա` մենք խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների եւ իրավապահների բարեվարքությունը, եւ վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»:
Դժվար է, անշուշտ, հասկանալ, թե վաղ կենսաթոշակի ուղարկելը ինչպիսի ուղիղ կապով է ստուգում դատավորի բարեվարքությունը: Այստեղ նկատենք, որ մեկ այլ հիմնավորում էլ կա. ՀՀ նոր Սահմանադրությամբ ՍԴ 9 դատավորներին պետք է ընտրի ԱԺ-ն կառավարության, դատավորների ընդհանուր ժողովի ու ՀՀ նախագահի առաջադրած 3-ական թեկնածուներից: Բայց Բադասյանը մտահոգվել է, որ այս մոդելը հնարավոր չի լինի կիրառել, որովհետեւ սահմանադրական փոփոխություններից առաջ արդեն պաշտոնավարում էին ՍԴ անդամները, որոնք ընտրվել են հին կարգով: Վարչապետ Փաշինյանն էլ տարակուսել է` եթե կառավարությունը ոչինչ չփոխի, ապա սահմանադրական այդ մոդելը հնարավոր չի լինի կիրառել մինչեւ 2035թ., երբ ավարտվելու է այսօրվա ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասել է, թե տեղյակ է կառավարության այս նախաձեռնությունից, բայց շեշտել է, որ կամավորության սկզբունքն է գործելու, այդ փաստաթուղթը պարզապես չի կարող ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի հարկադրանք ունենալ: «Ոչ մեկը չի կարող որեւէ դատավորի հարկադրաբար թոշակի ուղարկել»,- ամփոփել է Ա.Գյուլումյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
20:05
19:56
19:05
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47