ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վկաների ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները, հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Խոսքը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթի հարցաքննության մասին է, փոխանցում է DW-ն:
«Նախագահի նշանակած մարդիկ ասում էին անչափ ոչ երկիմաստ բաներ, այդ ջախջախիչ ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- նշել է Փելոսին: Նրա խոսքով՝ Թրամփը իշխանությունը չարաշահել է եւ խախտել իր երդումը, երբ սպառնում էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնել իր քաղաքական հակառակորդի դեմ քննության անցկացման դիմաց:
Նենսի Փելոսին պարզաբանել է, որ կաշառակերությունը Թրամփի պարագայում համարում է նրա գործողություն ըստ quid pro quo (ծառայություն ծառայության դիմաց) սկզբունքի։ «Մենք այստեղ խոսում ենք լատիներենով... quid pro quo-ն կաշառակերություն է։ Եվ դրա մասին ԱՄՆ Սահմանադրությունում կա իմփիչմենթի ընթացակարգի վերաբերյալ»,- ասել է խոսնակը։ «Դա նախագահի ակներեւ փորձն էր՝ առավելություն ստանալ 2020 թվականի ընտրություններում»,- նշել է Փելոսին։ Նա ավելացրել է, որ համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ կաշառակերությունը առիթ է պետծառայողներին, այդ թվում՝ նախագահին պաշտոնից հեռացնելու համար։
Քաղաքական սկանդալը ԱՄՆ-ում բռնկվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի հետ կապված, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը, ԶԼՄ-ների տվյալներով, փորձել է Կիեւին պարտադրել հետաքննություն սկսել 2020-ի նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր մրցակից Ջոզեֆ Բայդենի, ինչպես նաեւ նրա որդու՝ Հանթերի դեմ։
Թրամփը հերքել է ճնշման մեղադրանքները՝ այդ հեռախոսազանգն անվանելով «բարեկամական», եւ թույլ է տվել հրապարակել զրույցի սղագրությունը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի պատրաստման մասին։
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
17:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44