Մեր «թշնամին» նախ և առաջ մեր էմոցիաներն են։ Մեր զգայական ընկալումները։ Անհատական էմոցիաները, կորպորատիվ մասնագիտական, ընկերական և/կամ խմբային էմոցիաները, «ժողովրդի»՝ ազգային հավաքական, էմոցիաները։ Մենք երևույթներին ու խնդիրներին տալիս ենք առաջին հերթին բացառապես էմոցիոնալ գնահատական, ու հազվադեպ ենք կարողանում հաղթահարել մեր զգացողությունները ու խնդրին նայել վերևից։ Չենք կարողանում վերացարկվել և երևույթին ու խնդրին նայել բոլոր տեսանկյուններից, ինչի հետևանքով էլ չենք ունենում փաստարկված ու հավասարակշռված մոտեցում, դիրքորոշում։ Հետևապես չենք էլ կարողանում հավասարակշռված լուծումներ գտնել ու որոշումներ կայացնել։ Կյանքը ցույց է տալիս, որ դեռ անհիշելի ժամանակներից, առաջին հերթին ոչ զգայական որոշումներ պետք է կայացնեն այն մարդիկ, ում պատասխանատվությունն այլ մարդու, կամ խմբի հանդեպ առավել մեծ է։ Բավական է, որ որոշում կայացնողն իր որոշումը մատուցի էմոցիաներով փաթեթավորված և կստանա նույն էմոցիաներով փաթեթավորված հակազդեցություն։
Հիմա, երբ արդեն քանի օր է հասարակությունը խոսում ու քննարկում է հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև Հայ Եկեղեցու պատմության թեմաները, ու կողմ և դեմ արտահայտվողներն իրար սկսել են մեղադրել ու պիտակավորել` ազգադավ, հակահեղափոխական, ռևանշիստներին սատարողներ և այլ ածականներով, ուզում եմ հասկանամ թե ինչն է էս վիճակի պատճառը։ Իսկ գուցե պատճառը հենց հուզականությու՞նն է, որով սկսվեց էս ամենը, ու հենց որոշում կայացնողներն իրենց էմոցիոնալ մատուցմամբ, ապա և հիմնավորումներով սկսեցին այս գերէմոցիոնալ պրոցեսը։
Ասածս ինչ է, լեզվին տիրապետելը միայն գրել կարդալ, խոսել իմանալը չի։ Լեզվին տիրապետելը նաև մտքերը նենց շարադրելն ու հիմնավորումները նենց փաթեթավորելն է, որ տարընթերցումներ չլինեն ու էմոցիաները մեզ բոլորիս չխեղդեն։
Լավ եղեք:
Թևան Պողոսյան
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02