Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:
Դավիթ Սագանելիձեն նախագահ Սարգսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ նշել է, որ պետության կողմից հիմնադրված կառույցի նպատակը ներդրողներին աջակցություն ցուցաբերելն է և նրանց համար մի շարք գործընթացների դյուրացումը: Հիմնադրամն աջակցում է նաև էներգետիկայի, լոգիստիկ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, անշարժ գույքի, բարձր տեխնոլոգիաների ոլորտների նախագծերին: Նշվել է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի հետ քննարկվել են փոխգործակցության ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները:
Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել փոխշահավետ գործակցությանն ուղղված ջանքերին: «Ժամանակն է, որ մենք համատեղ նախագծեր իրականացնենք, մեկտեղենք մեր ուժերը, համատեղ և որակյալ որևէ արտադրանք ունենանք՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ այլ ոլորտում, և մտնենք նաև այլ երկների շուկաներ: Ժամանակն է, որ մենք՝ երկու հարևան ու բարեկամ երկրներս, ավելի ակտիվորեն զբաղվենք դրանով»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Զրուցակիցները նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
15:00
21:12
19:55
19:30
19:27
09:22 04.05.26
10:14 04.05.26
13:29 04.05.26
09:48 04.05.26
14:58 04.05.26
11:01 04.05.26
09:03 04.05.26
14:04 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44