«168 ժամ» թերթը գրում է. «2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին բուժծառայությունն իր առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ապրիլյան պատերազմի օրերին չի մատուցվել զինվորին պատշաճ բուժօգնություն, առաջին բուժօգնության համար չեն եղել բժշկական պարագաներ: «Ապրիլյան պատերազմից հետո նախագահի ելույթում բուժծառայությունը լավագույն ծառայությունների թվում էր, որն իր խնդիրները կատարել է բարձր մակարդակով»,- նշեց նա՝ շեշտելով, որ ոմանք չեն պատկերացնում բուժծառայության էությունը, թե տարբեր ժամանակահատվածի համար ինչ պիտի արվի: «Փաստը մնում է փաստ, որ ռազմաբժշկական ծառայությունն այդ օրերին իրականում բարձր մակարդակով իր խնդիրը կատարել է, ընդ որում՝ դասագրքային պահանջներից ավելին: Սա ապացուցող վիճակագրական տվյալներ կան: Մասնավորապես, մենք ունեցել ենք ամենաքիչ թվով սանիտարական կորուստներ, ունեցել ենք ամենաքիչ թվով խեղված զինծառայողներ: Դուք կարող եք ռազմաբժշկական վարչությունից տվյալները վերցնել, որտեղ կա մշակված և վերլուծված մեր կատարած աշխատանքը: Այդ ժամանակահատվածում հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան չորս դեպք, որից մի դեպքում բավականաչափ այրվածքներ են եղել: Անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, բայց հնարավոր չի եղել նրանց կյանքը փրկել: Մարտական նման ծավալի գործողությունների դեպքում կարող էր խեղված և վիրավոր զինծառայողների շրջանում կորուստների թիվն ավելին լինել, սակայն, բարեբախտաբար, դա չեղավ մեր բժիշկների կատարած աշխատանքի և ունեցած հագեցվածության շնորհիվ: Եթե չլիներ անհրաժեշտ հագեցվածություն, այդ աշխատանքը հնարավոր չէր լինի իրականացնել: Կրկնում եմ՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ռազմական բժիշկները կարողացել են անել հնարավորը վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը նվազեցնելու և հետագայում բարդություններից խուսափելու համար: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ թե ով ինչ է ասում, լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել, քննարկել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից»,- եզրափակեց ռազմաբժշկական վարչության նախկին պետը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03