«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ հենց Դուք հանդես եկաք այդ առաջարկով՝ որ ԱԺ նախագահն ԱԱԽ նիստերին մասնակցելու հնարավորություն ստանա՝ հարցրինք մերժված նախագծի հեղինակ Աննա Կարապետյանին։ «Հատուկ ընդգծվածություն չկար՝ խնդիրն առաջացել էր դեռ նախորդ տարվա փետրվարյան քննարկումներից, երբ խորհրդարանում քննարկվում էր ԱԱԽ-ին վերաբերող հարցը։ Այդ ժամանակ եկանք եզրակացության, որ անհնար է՝ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանի ղեկավարը ներկայացված չլինի Ազգային անվտանգության խորհրդում»: Նախագիծը համաձայնեցվա՞ծ էր վարչապետի հետ։ «Նախագիծը գրելիս, իհարկե, հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ, այդ հարցը չենք քննարկել, սակայն, գիտեք, ընթացակարգով շրջանառվել է եւ ստացել կառավարության դրական կարծիքը»: 2-րդ անգամ բերելո՞ւ եք օրինագիծը։ «Այ, այդ մասին դեռ չեմ մտածել. հստակեցրի` ձեզ տեղյալ կպահեմ։ Կարծում եմ՝ հնարավոր է, որ նորից դնեմ շրջանառության մեջ»: Կարո՞ղ ենք ասել, որ թիմը թերացավ այս հարցում։ «Չէի ասի, եթե հետեւել եք քննարկումներին, «Բարգավաճ Հայաստանից» ասում էին` օրինագծի ընդունումն անհրաժեշտ է, իհարկե, կողմ ենք քվեարկելու, սակայն ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ այդպես չվարվեցին։ Ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ, քանզի այն նաեւ ազգային անվտանգության խնդիր է»: ԲՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենք միանշանակ չեն ասել, որ կողմ են քվեարկելու, եւ վարվել են այնպես, ինչպես հարմար են գտել` ակնարկելով նախորդ օրվա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակումը» Գեւորգ Պետրոսյանի վրա․ «Թող հասկանան, որ մենք ԱԺ 2-րդ ուժն ենք, եւ իրենց այդ կարգի պահվածքը միշտ է հակահարվածի արժանանալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58