«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առանցքային ղեկավարներից մեկը՝ Վրաստանի քաղաքացին Ալ Բարա Շիշանի մականունով, կալանավորվել է Ուկրաինայի Կիեւի մարզում, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՈւԱԾ)։
Ինչպես նշվում է, ՈւԱԾ-ն ահաբեկչին բռնելու գործողությունն իրականացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։
Հայտնի է, որ 2012 թվականից կալանավորվածը մարտնչել է ահաբեկչական կազմակերպության շարքերում Սիրիայի տարածքում եւ եղել Թարհան Բաթիրաշվիլու մերձավոր զինակիցը, որը հայտնի է որպես Աբու Ումար աշ Շիշանի։
Դաշտային հրամանատար Թարհան Բաթիրաշվիլին Վրաստանի Պանկիսի կիրճից է։ ԶԼՄ-ները նրան հաճախ անվանել են «գեներալ Շեկ մորուք»։ Նա զոհվել է 2016 թվականի հուլիսին Իրաքի Շերգաթ քաղաքի մարտերում։ Մինչ այդ ԱՄՆ-ը 5 մլն դոլար էր խոստացել տեղեկության համար, որը կօգներ դուրս գալ նրա հետքի վրա։
ՈւԱԾ տվյալներով՝ 2016 թվականին, Բաթիրաշվիլու վերացումից հետո, Ալ Բարա Շիշանին մեկնել է Թուրքիա, որտեղ շարունակել է համակարգել ահաբեկչական կազմակերպության գործունեությունը։
«2018-ի ամռանը ահաբեկիչն ապօրինաբար մեկնել է Ուկրաինա՝ օգտագործելով կեղծ անձնագիր։ Առկա տեղեկատվությամբ՝ գտնվելով Ուկրաինայում, ահաբեկիչը շարունակել է համակարգել ԻԼԻՊ հատուկ կազմակերպությունների գործունեությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում ավելացրել են, որ իրականացված փորձաքննությունն ապացուցել է, որ «կալանավորված օտարերկրացին իսկապես «Իսլամական պետության» որոնվող առաջնորդն է։
«Այժմ ահաբեկիչը գտնվում է արտահանձնման ձերբակալման տակ։ Ստուգվում է տեղեկությունը Ուկրաինայի տարածքում հանցագործությունների մասնակցության մասով»,- ասված է հաղորդագրությունում։
ՈւԱԾ մամուլի ծառայությունը չի ճշտել կալանավորվածի անունը։ Չի բացառվում, որ խոսքը Պանկիսի կիրճի 48-ամյա բնակիչ Մուրադ Մարգոշվիլու մասին է։ 2018-ի ապրիլին արաբական ԶԼՄ-ները տեղեկացրել են Իրաքի հյուսիսում նրա ոչնչացման մասին։
Համաձայն Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալների՝ 2018 թվականին Սիրիայում եւ Իրաքում գտնվել է Վրաստանի 14 քաղաքացի, որոնք աջակցել են ահաբեկչական կազմակերպություններին։ Անցած տարի հատուկ ծառայությունները Վրաստան նրանց վերադառնալու ոչ մի փաստ չեն հայտնաբերել։
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44