ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել է Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակելու մասին: Ալեքսանյանը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնուցման իրավունքը՝ առաջնահերթությունը տալով առավել խոցելի երեխաներին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից հայտնում են, որ այս նշանակումը ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով է, որը նշվում է Երեխաների համաշխարհային օրը` նոյեմբերի 20-ին: Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի - Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ և այլ որոշում կայացնողներ:
«Ըստ վիճակագրության՝ մինչև հինգ տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է, իսկ 9 տոկոսը՝ թերսնված: Ցավալի է գիտակցել, որ այդքան վաղ տարիքում երեխաների սնուցումը պատշաճ չի կազմակերպվում: Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի ու դե իհարկե, անպայման առողջ սնվի», - նշեց Ալեքսանյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ օգտագործել այս հնարավորությունն ու աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների առողջ ապրելու իրավունքը»,- ավելացրել է Ալեքսանյանը:
Վերջին երկու տասնամյակներում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել առողջապահության ոլորտում. նշանակալիորեն կրճատվել է մանկական մահացությունը, բարձրացել է բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը, մինչ 18 տարեկանների բուժումը դարձել է անվճար: Այնուամենայնիվ, երեխաների սնուցման և ֆիզիկական ակտիվության վիճակագրությունը շարունակում է անհանգստացնել:
«Ուրախ ենք, որ օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը միացավ մեզ՝ որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան: Որպես երեխայի իրավունքների և առողջ ապրելակերպի ջատագով, Ալեքսանյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը։ Վաղ հասակում պատշաճ սնուցումը նպաստում է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլև ուղեղի զարգացմանը: Մենք ուրախ ենք միավորել մեր ջանքերը՝ հանուն Հայաստանում առողջ մանկությունը յուրաքանչյուր երեխայի համար իրականություն դարձնելու գաղափարի»,»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան դառնալով՝ Ալեքսանյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների ամենահանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15