«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ նախապատմություն կա մինչև վարչապետ Փաշինյանի երեկվա որոշումները, որոնցով աշխատանքից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 14-ին էր տեղեկացրել, որ ՊՆ-ում ցայտնոտ է, որովհետև նախարարությունը ժամկետի մեջ պետք է կառավարությանը ներկայացներ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխություններին համապատասխանող հաստիքացուցակը: և, ահա,ՊՆ-ն այն ներկայացրել է, գործադիրն էլ հաստատել է:
Պաշտպանական գերատեսչությունում ազատում-նշանակումների շրջանն, ի դեպ, սկսվեց նոյեմբերի 16-ին` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստից հետո, որին մասնակցում էր նաև Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը;
Եվ, ահա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի, Գլխավոր շտաբի պետը մեկ տեղակալ կունենա, և Օնիկ Գասպարյանը չի լքի այդ պաշտոնը: ԳՇ պետի մյուս տեղակալների՝ Անդրանիկ Մակարյանի, Ստեփան Գալստյանի ու Տիրան Խաչատրյանի ճակատագրերը դեռ պարզ չեն:
Դեռևս սեպտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանություններն, ըստ ամենայնի, ցանկանում են ԳՇ պետ Արտակ Դավթյանին փոխարինել Օ. Գասպարյանով, Ա. Դավթյանին էլ նշանակել Մովսես Հակոբյանի փոխարեն՝ Զինվորական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում:
Եվ, ահա, քննարկման ընթացքում նույնիսկ կարծիք է հնչել Օ.Գասպարյանին նշանակել Մովսես Հակոբյանի պաշտոնում, բայց համաձայնության չեն եկել՝ համարելով, որ Օ. Գասպարյանի պես զինվորականը չպետք է լքի զինված ուժերը:
«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ մեկնաբանություններում պատասխանելով հարցին, թե ինչու ազատվեցին աշխատանքից, չհարմարվեցին արդյոք նոր իշխանությունների հետ` Մովսես Հակոբյանն ասել է.«Կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է Պն ենթակայության տակ»:
Իսկ Կ. Քոչունցը պատասխանել է. « Բոլորի հետ էլ հարմարվել եմ, դա այլ պաշտոնի նշանակման հրաման է»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանավոր պայմանավորվածություն կա, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի, բայց չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը խախտվի, և ՊՆ-ն չցանկանա վերափոխված Զինվորական վերահսկողական ծառայությունում նրան տեսնել: Իսկ Մովսես Հակոբյանն ի դեպ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47