Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք՝ «սխոդկա», որին, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնակցելու են քրեական աշխարհի մի քանի տասնյակի հասնող ներկայացուցիչներ, ի դեպ՝ նաև օտարազգի։
Մասնավորապես, մեր աղբյուրը փոխանցում է, որ գողական «սխոդկային» ներկա են լինելու ռուսական քրեական աշխարհի որոշ հայտնի դեմքեր, ինչպես նաև վրացի և եզդի «օրենքով գողեր»։
Հավաքի հիմնական նպատակը ՀՀ կառավարության կողմից նախատեսված հայտնի օրինագիծն է, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։
Սա լուրջ անհանգստություն է առաջացրել քրեական աշխարհում, քանի որ նման զարգացումները նրանց համար անակնկալ են եղել։
Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում այս թեման բավական ակտիվ քննարկվում էր հանրային օրակարգում, ըստ որի՝ ՀՀ-ում «օրենքով գողերի» և այլ քրեական հեղինակությունների նկատմամբ նախատեսվում է կիրառել լուրջ քայլեր, այսինքն՝ այս ուղղությամբ իրականացվելու է հստակ պետական քաղաքականություն։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ քրեական աշխարհի «հսկաները» տեղում փորձելու են հասկանալ, թե սա ինչպես կարող է ազդել իրենց վրա, և իրենք ինչպես կարող են իրենց հետագա ներկայությունն ապահովել ՀՀ տարածքում։
Թերթին փոխանցել են նաև, որ «սխոդկան», նախնական տեղեկություններով, նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ թե կոնկրետ որում, մեզ չհաջողվեց պարզել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03