ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դժգոհել կրծքում որեւէ ցավից, բուժզննումը Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում (Մերիլենդի նահանգ) անցած հանգստյան օրերին պլանային է եղել։ Այս մասին ասվում է երկուշաբթի Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլիի տարածած եզրակացությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահը կրծքում ոչ մի ցավ չուներ, եւ ոչ մի բուժզննում կամ բուժում որեւէ ծայրահեղ կամ անհապաղ (առողջական) խնդիրների հետ կապված չի ձեռնարկվել»,- ասվում է հայտարարությունում։ Բժշկի խոսքով՝ դա «ստանդարտ, պլանային միջանկյալ բուժզննում էր»։ Շաբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահը «շատ լարված 2020 թվականի նախաշեմին» որոշել է օգտվել «ազատ հանգստյան օրերից Վաշինգտոնում, որպեսզի սկսի իր պլանային ամենամյա հետազոտությունը»։ Դրա համար նա գնացել է Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալ Մերիլենդի նահանգում։ Գրիշեմը նշել է, որ նախագահը ուղեւորության արդյունքում մնում է եռանդուն եւ առողջությունից չի դժգոհում։ Հանգստյան օրերին նախագահի պաշտոնական ժամանակացույցում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունն ուրբաթ օրը, հոսպիտալ այցելությունը նշված չէր։ Այս ֆոնին Թվիթերի օգտատերերի շրջանում հայտնվել են տարբեր շահարկումներ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի առողջության թեմայով, մասնավորապես՝ լուր է տարածվել, թե Մերիլենդ Թրամփի այցելության պատճառն իբր ցավերն են կրծքավանդակում։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02