Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիրը: Ճապոնիայի խորհրդարանում քվեարկությունը, որը հեռարձակել են ճապոնական հեռուստաալիքները, տեղի է ունեցել երեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթն այժմ պետք է վավերացվի Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատում՝ այնտեղ համապատասխան բանավեճերի անցկացումից հետո: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին Նյու Յորքում նոր առեւտրային համաձայնագիր էին կնքել, որը գարնանից սկսված բանակցությունների արդյունքն է: Կողմերը նաեւ պարտավորվել են հասնել ազատ առեւտրի մասին համընդգրկուն համաձայնագրի ստորագրմանը: Ըստ սեպտեմբերի վերջին կնքված համաձայնագրի՝ Ճապոնիան պարտավորվում է 2033 թվականին ամերիկյան տավարի մսի սակագինը 38,5 տոկոսից նվազեցնել մինչեւ 9 տոկոս, ինչպես նաեւ հաջորդ տարվա ապրիլից գինին՝ 15 տոկոսից մինչեւ 7,1 տոկոս: ԱՄՆ-ից ներմուծման քաղաքականության վերանայումը կառնչվի նաեւ այլ արտադրանքների, ներառյալ ցորենը, գարին, ընկույզը, եգիպտացորենը: Իր հերթին Վաշինգտոնը չի բարձրացնի ճապոնական ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը, ինչից ամենից շատ վախենում էին ճապոնական ավտոարտադրողները, որոնց համար ԱՄՆ շուկան առանցքայիններից մեկն է: Միացյալ Նահանգներում ընդհանուր սակագների նվազեցում կամ չեղարկում կկատարեն 42 կետով, ներառյալ գյուղատնտեսական արտադրանքը, սոյայի սոուսը, մաստակը, հեծանիվները, գոլորշու տուրբինները եւ երաժշտական գործիքները:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44