Ermenihaber.am-ի փոխանցմամբ Թուրքիայում տարատեսակ բռնաճնշումների հետևանքով իսլամացված հայերը շարունակում են իրենց ինքնությանը վերադառնալու համար պայքար մղել: Այս մասին գրում է «Ակօս» շաբաթաթերթը՝ հավելելով, որ օրօրի ավելանում է անհրաժեշտ կրոնական կրթությունը ստանալուց հետո այդ ինքնությանը վերադարձողների թիվը:
Խմբակային մկրտության վերջին դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: 10 դերսիմցի հայեր մկրտվել են Ստամբուլի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: Նրանց կնքահայրերն են դարձել հայտնի պոլսահայ լրագրող Բագրատ Էրստուկյանը, Հակոբ Բալը, Սերքան Չոլաքը և Սեպուհ Քոչաքը: Մկրտություն ժամանակ նրանց տրվել են հայկական անուններ՝ Շնորհք, Լուսին, Թովմաս, Մարալ, Մարիամ, Նվարդ, Միհրան, Արիս, Մանուկ և Մասիս:
Նվարդ Գյոքթաշը, մկրտությունից հետո հայնտել է, որ Թուրքիայում դժվար է խոսել հայկական ինքնության մասին, սակայն այսուհետև ցանկանում է ապրել իր կրոնով և մշակույթով: Իսկ նրա դուստրը՝ 19-ամյա Լուսինը, որը իմանալով հանդերձ իր հայկական ինքնության մասին, այդ մասին երբեք չի բարձրաձայնել, նշել է, որ այսօրվանից հետո իրեն ավելի շատ է հայ զգալու:
Մասիս և Մարալ զույգը, որ մկրտությունից հետո նաև պսակադրվել է եկեղեցում, նշել է, որ իրենք պայքարել են, որպեսզի չկրկնեն իրենց մեծերի սխալները և թույլ չտան, որ իրենց երեխաները մոռանան իրենց հայկական ինքնությունը:
Շնորհք և Մարիամ զույգը մկրտությունից հետո նշել է, որ այլևս ոչ թե թաքնվելու, այլ պայքարելու ժամանակն է:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02