Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը բացել է Գիզայում երկու դամբարանների մուտքը, իսկ մյուս երկուսը փակվել են պլանային աշխատանքների համար: Դա արվել է երկրում ընդունված ռոտացիայի շրջանակում, հաղորդում է RG-ը՝ հղում անելով Ahram Online-ին: Դամբարանները պատկանում է VI դինաստիայի տիրապետության շրջանին: Դամբարանները կառուցվել են Պեպի I փարավոնի կառավարման շրջանում, որը կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 2310-ից 2260 թվականներին: Դամբարաններից մեկը պատկանել է բարձրաստիճան պաշտոնյա Կարին, որը համարվում է Քեոփսի եւ Միկերինի բուրգերի վերակացուն: Երկրորդ դամբարանը պատկանել է նրա որդուն՝ Իդուին: Գիզայի բարձրավանդակում գտնվող թանգարանի տնօրեն Աշրաֆ Մոխիի խոսքով՝ Կարի եւ Իդուի դամբարանների պատերն ու առաստաղը վերականգնվել են: Միեւնույն ժամանակ այցելությունների համար փակ են Սեշեմ-Նեֆեր IV-ի եւ Խուֆուխաֆ I-ի դամբարանները, որտեղ եւ վերականգնման աշխատանքներ են տարվում: Սեշեմ-Նեֆեր IV-ը երկու արքայական նստավայրերի կառավարիչն ու փարավոնի գաղտնիքները պահողն էր: Նրա դամբարանը Գիզայում ամենամեծն է: Դամբարանում հայտնաբերվել են ֆրեսկաներ, որոնց վրա պատկերված են նրա առօրյան, ինչպես նաեւ ծիսական եւ որսորդական տեսարաններ: Խուֆուխաֆն IV դինաստիայի շրջանի ազդեցիկ քրմերից էր: Նրա դաբարանը բաղկացած է երկու մասից: Հարավային կողմը պատկանում է հենց քուրմին, հյուսիսայինը՝ նրա կնոջը:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44