ARM | RUS |

Վատիկանի նկուղներից մեկում Պետրոս առաքյալի աճյունն է. այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ. Մինասյան

21.11.19 | 11:12

Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա գրել է. «Փրկիչը «Ժամանակների պատուհասն է այդ. այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։ Շեքսպիր, «Արքա Լիր» Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։ Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպեց հասարակության սոսկ մի մասը՝ ամենաակտիվն ու ամենաաղմկոտը։ Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ուշ չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։ Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց փրկել մեզ չարից։ Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Իսկ Մեսիայից ժողովուրդն այլ բան է ակնկալում։ Նա ակնկալում է փրկություն նախորդներից։ Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «սոցցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ փրկեմ ձեզ նախորդներից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի կիսադերասան թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան. փրկություն։ Որ նախկինները չլինեն։ Եվ նորից բանաձևն աշխատեց։ Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ փրկել երկիրը նախորդներից, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան կատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։ Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն. Փրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը փրկել է և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի բանաստեղծություններ, գրքեր, նրա մասին ներկայացումներ, նրան հավերժացնող արձաններ։ Փրկիչը երբեք սուտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա չկա։ Չկասկածե՛ք։ Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով այսօր նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։ Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ փրկել։ Փրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք ՊԵԿ-ի այն աշխատակցին, որին դրոշի պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են փրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Արթուր Վանեցյան)։ Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության է հասնում Փրկիչը (նախարար Արայիկ Հարությունանի օրինակը վկա)։ Փրկիչը կարող է վերացնել սոցիալական շերտեր ու փոխել մարդկանց։ Նա վերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում այլևս չկա։ Իսկ նրանց, ովքեր նախկին օլիգարխ են, եթե ընդունեն լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեն դառնալու «Նոր Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ վերափոխված Սամվել Ալեքսանյանը։ Փրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Արդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Հիմա շատ են խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ լարված մթնոլորտի։ Բայց դա փրկչին չի մտահոգում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, արդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք չէ։ Նույնն էլ հիմա։ Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէ։ Պետք է փրկչի որոշում։ Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկինների հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։ Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։ Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մի մասը հայտնաբերել է, որ նախկինները չկան, բայց հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։ Բայց այդ հարցերի հասցեատերը Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։ Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել նոր փրկչի։ Կրկին՝ ոչ թե կառավարչի, այլ փրկչի։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից էր եկել, ապա նորն ամբողջությամբ կլինի «սոցցանցային» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։ Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է կառավարիչ։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։ Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան: Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարհել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»:


Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44