Business Insider-ը ներկայացրել է մարդկության պատմության տարբեր փուլերում իշխած ռազմական և պետական առաջնորդներին, ովքեր աչքի են ընկել դաժանությամբ և անողոք քաղաքականությամբ:
Աղբյուրը ցանկում ներառել է մինչև 1980 թվականը ղեկավարած առաջնորդների ու բռնապետերի և նշել նրանց գահակալման տարիները։
1. Ցին Շի Խուան (մ.թ.ա. 247-210)

Ցին Շի Խուանը Չինաստանը միավորել է մ.թ.ա. 221-ին և ղեկավարել երկիրը որպես Ցին Դինաստիայի առաջին կայսր: Նա հրամայել էր սպանել շատ գիտնականների։
2. Հուլիոս Կեսար (34-41)

Կեսարը կառավարման սկզբնական շրջանում սիրված էր ժողովրդի կողմից, նա ազատ էր արձակել անարդարացիորեն բանտարկվածների և վերացրել էր վաճառքի հարկը, սակայն հետագայում աչքի է ընկել դաժանությամբ:
3. Աթթիլա (434-453)

Հոների զորավար Աթթիլան հայտնի էր որպես Հոնական կայսրության (ներկայիս Հունգարիայի տարածքը) ղեկավար և որպես Հռոմեական կայսրության ամենադաժան թշնամին:
4. Ու Ցզետյան կայսրուհի (690 - 705)

Ուն Չինաստանի կայսրուհի է ձեռնադրվել 14 տարեկանում` անողոքաբար վերացնելով բոլոր մրցակիցներին` սպանելով ու աքսորելով:
5. Չինգիզ Խան (1206-1227)

Հորը կորցրած 9-ամյա Խանը պատանեկությունն անցկացրել է գերության մեջ, այնուհետև միավորելով Մոնղոլական ցեղերը` նվաճել է Կենտրոնական Ասիայի և Չինաստանի մեծ մասը:
6. Թոմաս դե Տորկվեմադա (1483-1498)

Տորկվեմադան հայտնի է եղել որպես Մեծն նվաճող Իսպանական հավատաքննության ժամանակաշրջանում:
7. Լենկթեմուր (1370-1405)

Լենկթեմուրը ռազմական արշավներ է մղել Արևմտյան Ասիայում` ներկայիս Իրանը, Իրաքը, Թուրքիան և Սիրիան` հիմնելով իր կայսրությունը:
8. Վլադ III, Վալախիայի արքայազնը, Վլադ Դրակուլա (1448; 1456-1462; 1476)

Դառնալով Վալախիայի ղեկավար` Վլադը իր բոլոր թշնամիներին հրավիրում է խնջույքի և դանակահարել տալիս:
9. Ցար Իվան IV Ահեղ (1547-1584)

Իվան Ահեղը, իշխանության գալով, սահմանափակել է ժառանգական արիստոկրատիայի ներկայացուցիչների իշխանությունը:
10. Թագուհի Մերի I կամ Արյունոտ Մերի (1553-1558)

Մերին եղել է Հենրի 7-րդ-ի և Արագոնի արքայադուստր Քեթրինի միակ զավակը, և 1553-ին դարձել է Անգլիայի թագուհի` վերականգնելով կաթոլիկությունը որպես երկրի միակ կրոն:
11. Կոմսուհի Էլիզաբեթ Բատորի

Բատորին հայտնի է եղել որպես Արյունոտ կոմսուհի, ում սպանություններով լի գահակալությունը Հունգարիայում տևել է 20 տարի` 1590-1610թթ.:
12. Մաքսիմիլիան Ռոբեսպիեր (1789-1794)

Ռոբեսպիերը եղել է Ֆրանսիական հեղափոխության նշանավոր դեմքերից մեկը:
13. Բելգիայի Լեոպոլդ II արքա (1865-1909)

14. Թալեաթ փաշա (1913-1918)

Պատմաբանների վկայությամբ Թալեաթը Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման առաջնորդներից է եղել:
15. Վլադիմիր Լենին (1917-1924)

1917-ին գլխավորել է Հոկտեմբերյան հեղափոխությունը։
16. Բենիտո Մուսոլինի (1922-1943)

Փախչելով զինվորական ծառայությունից` Մուսոլինին հիմնեց Իտալիայի Ֆաշիստական կուսակցությունը և 1925-ին դարձավ Իտալիայի առաջնորդ:
17. Իոսիֆ Ստալին (1922-1953)

18. Ադոլֆ Հիտլեր (1933-1945)

19. Խորլոգիյն Չոյբալսան (1939-1952)

Ստալինի հետ մի շարք հանդիպումներից հետո Չոյբալսանը նրանից սովորած քաղաքականությունն ու մեթոդները սկսեց կիրառել Մոնղոլիայում:
20. Ֆրանցիսկո Ֆրանկո (1938-1975)

Նացիստական Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի օգնությամբ Ֆրանկոն կործանեց Իսպանիայի ժողովրդավարական հանրապետությունը:
21. Մաո Ցզեդուն (1949-1976)

Չինաստանի կոմունիստ առաջնորդի օրոք երկրի ողջ արդյունաբերությունը հայտնվել էր պետական վերահսկողության ներքո:
22. Պոլ Պոտ (1975-1979)

Պոլ Պոտի «կարմիր կհմերների» կոմունիստական շարժումը Կամբոջայում ուղեկցվում էր դաժան սոցիալական պահանջներով և նպատակաուղղված էր ագրարային ուտոպիա ստեղծելուն` մարդկանց վերաբնակեցնելով երկրի ծայրամասերում:
23. Իդի Ամին (1971-1979)

Ուգանդացի պետական և ռազմական գործիչը ինքն իրեն հռչակել է նախագահ և դաժանաբար իշխել 8 տարի, որի ընթացքում 300 000 քաղաքացիներ կոտորածի են ենթարկվել:
24. Ավգուստո Պինոչետ (1973-1990)

Պինոչետը Չիլիի ղեկավարությունը ստանձնել է 1973-ին` ԱՄՆ-ի աջակցությամբ: Նրա ռեժիմի ներքո 35 000 մարդ տանջանքների է ենթարկվել, իսկ շատերը պարզապես «անհետացել են»:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47