Նախորդ օրը, երբ հետևում էի քաղաքական ամենամեծ դատավարությանը, ուսումնասիրում դատավորի կեցվածքն ու պահվածքը, անընդհատ աճում էր համոզմունքս, որ առաջին հերթին իշխանության համար է ձեռնտու, որ այս տիկինը հեռացվի դատավարությունից: Ի դեպ, առաջին անգամ եմ անդրադառնում սույն դատավորի մասնակցությամբ վարվող դատավարությանը:
Նախ` նա չի կատարում ՍԴ որոշումները թե’ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հակասահմանադրականության մասով լուծումների տեսանկյունից, և թե’ գրավի կիրառման տեսանկյունից` մերժելով դրա միջնորդությունը հենց իրավական տեսանկյունից, այն դեպքում, երբ հենց այդ իրավական խնդիրն է ԼՈՒԾՎԵԼ համապատասխան որոշումով:
Բացի այդ` ակնառու էր և բացահայտ պաշտպանական թիմի հանդեպ նրա բացասական վերաբերմունքը, որը հատկապես վերջին նիստին կապիտալիզացվում էր իրավական կոպիտ խախտումներով, ընդհատումներ, մերժումներ և այլն, որոնք ի դեպ նրա կողմից անտեսվում էին մեղադրող կողմի դեպքում: Բացի այդ դատավորի մոտ նկատվում է ակնհայտ նեղացվածություն և վրեժի զգացողություն: Նա նեղսրտած է վարչապետին բառապաշարին համահունչ կալանավորված տղաների կողմից իրեն հնչեցրած հարցից (վնգստացող է ինքը թե՞ ոչ) ու այդ հարցի հնչեցման համար անհասկանալի կերպով վրեժ է լուծում պաշտպանական թիմից: Մերժում է ինչ հնարավոր է, բացարձակ չխորանալով ներկայացվող փաստարկների մեջ: Նա պարփակվել է իր մեջ և չի ցանկանում տեսնել, որ իր այս վարքագծով ինքը ամեն վայրկյան դրական է պատասխանում այն հարցին, որ իրեն հնչեցրել էին: Ավելին նա ապացուցում է, որ իրեն դուր է գալիս այդպիսին լինելը:
Արմեն Դանիելյանը, ինչպես նաև այս տիկինը միջնաժամկետ կտրվածքով նվեր են 2-րդ նախագահի պաշտպանական թիմին, ու երբ օրինակ հռետորական ու քաղաքականացված հարց է հնչում, թե ինչու՞ չի սկսում այս դատավարությունը, պատասխանը այդտեղ է պետք փնտրել: Ընդհանուր առմամբ ասում են` ամեն ինչ` անգամ ծառայելը, վախենալը, ենթարկվելը չափի մեջ է լավ, ամենածառայամիտները, վախկոտներն ու ենթարկվողները պրոբլեմ են հենց տերերի համար: Իսկ փաստաբանների խնդիրն է քայլ առ քայլ ցույց տալ, ընդ որում այլևս առաջին հերթին դրսի լսարանին, որ սա բացառապես քաղաքական դատավարություն է: Իսկ դանիելյանարմենները, դանիբեկյանաննաները միայն ու միայն օգնում են այս հարցում:
Հ.Գ. Թեև դատավորին անձամբ չեմ ճանաչում, բայց եթե վստահ լինեի, որ Աննա Դանիբեկյանը պահպանել է իրեն երբեմնի վերագրվող որակները` համեստությունը, գլուխը կախ գործ անելն ու հարցի մեջ խորանալը գնահատականներս այսքան կոշտ չէին լինի:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55