Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականը, խոսեց առաջիկա անելիքների մասին և կիսվեց ակնկալիքներով՝ արդեն 2020 թվականի Օլիմպիական խաղերի վերաբերյալ:
-Ամփոփեք, խնդրեմ, անցնող տարին:
-2015 թվականը շատ հաջող տարի էր մեզ համար: Նախատեսված ուսումնամարզական հավաքներից, միջազգային մրցաշարերին մասնակցելուց հետո, մենք մասնակցեցինք նաև Եվրոպայի առաջնությանը: Էդգար Ստեփանյանը գրավեց առաջին հորիզոնականը սկրետչ ձևում, իսկ խմբակային վազքում կիսեց 3-րդ 4-րդ տեղերը Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Պավել Ստեփանյանը 12-րդ տեղում էր, իսկ Մհեր Մկրտչյանը 18-րդն էր: Մենք մասնակցել ենք նաև աշխարհի առաջնությանը, որտեղից վերադարձանք արծաթե մեդալով:
-Պարոն Գյոզալյան, ինչի՞ հետ եք կապում վերջին 4-5 տարիների հեծանվասպորտի աճը մեր երկրում:
-Վերջին 4 տարիների աճը ես կապում եմ մեծ թիմային աշխատանքի հետ, որ տարվում է ֆեդերացիայում:
-Ի՞նչ մարզավիճակում են հիմա հավաքականի տղաները:
-Տարին դեռ չավարտած մենք նախապատրաստվում ենք արդեն հաջորդ տարվան: Նախատեսում ենք հաջորդ տարի մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ցավոք, մենք նախորդ տարիներին չկարողացանք մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությունները, որոնք հնարավորություն էին տալիս մասնակցելու Ռիոյի խաղերին: Միանշանակ, մենք կպայքարենք 2020 թվականի խաղերի գոնե մեկ ուղեգրի համար:
-Ինչպե՞ս եք մեկնարկելու 2016 թվականը և ի՞նչ պլաններ ունեք:
-Նախատեսում ենք ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում: Միջազգային մրցաշարերի հրավեր ունենք Ռուսաստանից, իսկ հուլիսին` Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնություններին, ինչպես նաև 3 փուլով կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02