Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Պադերբորնի» հետ խաղում գրանցված ոչ ոքի արդյունքը: ««Բորուսիան» պետք է ճիշտ դասեր քաղի այս խաղից, հակառակ դեպքում՝ մենք կձախողենք այս մրցաշրջանը: Ամբողջ թիմի անունից ներողություն եմ խնդրում «Բորուսիայի» երկրպագուներից: Մենք այլևս երբեք չպետք է խաղանք այնպես, ինչպես խաղացին «Պադերբորնի» դեմ»,- Ռոյսի խոսքը փոխանցում է Bild-ը: Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Պադերբորն» հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: «Պադերբորնին» հաջողվեց առաջին խաղակեսում 3 գոլ խփել և ընդմիջման գնալ խոշոր հաշվով առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսում «Բորուսիան» կամային բարձր որակներ ցուցադրեց և կարողացավ 1 միավոր վաստակել: Այժմ «Բորուսիան» 20 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Պադերբորնը» 5 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44